+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչու՞ տեղադրել կայան հենց տարվա սկզբին

Ւնչու՞ Տեղադրել Արևային Կայան Հենց Տարվա Սկզբին

Բանն այն է, որ գոյություն ունի ավելի կուտակման հնարավորություն։ Տեղադրում ենք արևային կայան տարվա սկզբին, կուտակում ենք գարնան և ամառվա արևի ամբողջ էներգիան և օգտագործում հաջորդ ձմեռ՝ ջեռուցման նպատակով։

Արևային էներգիան վերջերս ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, հատկապես երբ խոսքը գնում է՝ էներգետիկ անկախություն ձեռք բերելու մասին: Եթե դեռ մտածում եք, թե երբ է լավագույն ժամանակը տեղադրելու արևային կայան, ապա վստահ եղեք՝ մեզ մոտ, Հայաստանում, առավել նպատակահարմար ժամանակը տարվա սկիզբն է: 

1. Արևի էներգիայի Կուտակում

Ինչպես հայտնի է, արևային էներգիան հասանելի է այն ժամանակ, երբ արևը կա երկնքում: Արևային կայանները ավելի արդյունավետ են աշխատում, երբ արևի ուժը բարձր է, այսինքն՝ գարնան և ամառվա ամիսներին: Եթե տեղադրեք ձեր արևային կայանը հենց տարվա սկզբին, կկարողանաք կուտակել այս բոլոր ամիսների ընթացքում ստացված ավելորդ էներգիան, որը պակասում է ձմռանը:

Ավելացված էներգիան չի կորում. այն կարող է պահպանվել և օգտագործվել ավելի ցուրտ  ամիսներին՝ երբ արևի ուժը թույլ է լինելու:

2. Տարվա Սկզբի Արևը Ձեր Ձմեռվա Ջեռուցումն է 

Տարվա սկզբին տեղադրված արևային կայանները թույլ են տալիս ամբողջ տարվա ընթացքում առավելագույնս հավաքել արևի էներգիան: Այսպիսով, տեղադրելով արևային կայան օրինակ հունվար ամսին՝ դուք ստանում եք ավելի երկարատև կուտակումներ հաջորդ ձմռանը ավելի շատ արևից ջեռուցում ունենալու համար: Տաքացման համար անհրաժեշտ էներգիայի մեծ մասը ապահովվում է հենց արևային էներգիայով՝ առանց կախվածության այլ աղբյուրներից: Հիշեք՝ սա շատ կարևոր է հատկապես այն վայրերում, որտեղ ձմեռները երկար են:

3. Արևային Ջեռուցումը Ձեր Կարևոր Բնապահպանական Քայլն է

Արևային էներգիան օգնում է միևնույն ժամանակ համատեղել բնապահպանական խնդիրների լուծումները ֆինանսական արդյունավետության հետ: Ձեր ներդրումը արևային կայանի մեջ ոչ միայն ապահովում է էներգիայի ամբողջական անկախություն, այլ նաև նվազեցնում ածխաթթու գազի խոշոր արտանետումները, որոնք սովորաբար առաջանում են ջեռուցման ընթացքում: Արևային էներգիան ձեր տան համար շահավետ և էկոլոգիապես մաքուր լուծում է։ 

Դիմեք հիմա և ձեռք բերեք Ձեր արևային կայանը հենց տարվա սկզբին։ Նոր տարին սկսելու հիանալի տարբերակ՝ ապահովելով էներգիայի անկախություն և խնայելով ջեռուցման ծախսեր։

Ստացեք անվճար խորհրդատվություն զանգահարելով՝ +374 77 388 338 

Հետադարձ զանգի պատվեր