+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչու՞ է հենց հիմա ճիշտ ժամանակը սուբսիդավորմամբ արևային կայան տեղադրելու

Վերջին տարիներին արևային էներգիան Հայաստանում վերածվել է ոչ միայն էկոլոգիական այլընտրանքի, այլև տնտեսական խելամիտ որոշման։ Բայց հենց հիմա՝ 2025 թվականի ամռանը, այն երբեք այսքան հասանելի ու ձեռնտու չի եղել։ Շնորհիվ պետական սուբսիդավորման ծրագրի՝ արևային կայան տեղադրելը դարձել է ավելի մատչելի, իսկ վերադարձվող օգուտները՝ տեսանելի։

Սուբսիդավորման ծրագիրը ժամանակավոր է հասանելի 

Հայաստանում այս պահին գործում է պետական սուբսիդավորման ծրագիր, որը նախատեսված է արևային կայանների տեղադրման համար։ Ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ կախված կայանի չափից և կարգավորումներից։ Սակայն այս հնարավորություն ժամանակավոր է։ Հետագայում սուբսիդավորումը կարող է չշարունակվել կամ պայմանները դառնալ պակաս շահավետ։

Եթե ցանկանում եք տեղադրել արևային կայան սուբսիդավորմամբ, լավագույն պահը հիմա է։ 

Աճող էլեկտրաէներգիայի սակագներ

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները տարիներ շարունակ աճում են, ինչը զգալի բեռ է թե՛ տնային տնտեսությունների, և թե՛ բիզնեսների համար։ Արևային կայանը թույլ է տալիս խնայել ամսական վճարների 70-100%-ը՝ դարձնելով ձեզ էներգետիկ անկախ։ 

Վերահաշվարկի համակարգը դեռ գործում է

Մայիսի մեկին վերահաշվարկ է իրականացվում, դա հնարավորություն է տալիս ամբողջ տարվա Ձեր արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիան վաճառել ՀԷՑ-ին և ստանալ եկամուտներ։

Հայաստանի արևային ռեսուրսը՝ գերշահավետություն

Հայաստանը ունի ավելի քան 300 արևոտ օր տարեկան։ Դա նշանակում է՝ ձեր կայանը կաշխատի առավելագույն արդյունքով։ Միջին հաշվով՝ մեկ կՎտ արևային կայանը Հայաստանում տարեկան կարող է արտադրել 1500–1700 կՎտժ էներգիա։

Ներդրում ձեր գույքի արժեքի մեջ

Բացի այն, որ արևային կայանը խնայում է գումար, այն նաև բարձրացնում է ձեր անշարժ գույքի արժեքը։ Տուն կամ բիզնես՝ արևային համակարգով, դիտվում է որպես ավելի գրավիչ և ժամանակակից լուծում։

Այս պահի սուբսիդավորման ծրագիրը եզակի հնարավորություն է՝ արևային էներգիան դարձնելու հասանելի, խելամիտ և երկարաժամկետ ներդրում։ Բայց ժամանակը սահմանափակ է, և հիմա է լավագույն պահը կայուն քայլ կատարելու։

Մի՛ թողեք այս հնարավորությունը անցնի։ Ստացե՛ք խորհրդատվություն, հաշվարկեք ձեզ հարմար համակարգը և օգտվեք պետական աջակցության ծրագրից՝ մինչև օգոստոսի վերջ։

Անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել 077388338 կամ թողնել հայտ https://ecostep.am/ 

Հետադարձ զանգի պատվեր