Մեր մասին

Էկո Ստեպը երիտասարդ ընկերություն է՝ ստեղծված Յուրի Կաչաչյանի և իր կնոջ՝ Մարիամ Մեյրոյան Կաչաչյանի կողմից: Ընկերությունը առաջարկում է այլընտրանքային էներգիայի լուծումներ: Մեր նպատակն է հասանելի դարձնել նորարարական և էկոլոգիական տեխնոլոգիաները բոլորին:

Մենք ապահովում ենք ընտանիքներին, գործարարներին և հասարակությանը կանաչ էներգիայով:

Էկո Ստեպ ընկերությունը համարվում է Գերմանական AE Solar ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: AE Solar ընկերությունը Գերմանական ֆոտովոլտային վահանակներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է, որը երաշխավորում է բարձր որակ և արտադրողականություն: Մեր արևային վահանակները արտադրվում են գերմանական նորարարական և ամբողջությամբ ավտոմատացված արտադրությունում և համապատասխանում են գերմանական որակի ստանդարտներին:

Գիտակցելով, որ միայն և միայն որակն է Ձեր ներդրումների ապահովության գրավականը՝ Էկո Ստեպը երաշխավորում է ամենաբարձր որակը իր հաճախորդների համար:

Մեր ծառայությունների շրջանակը ներառում է ՝

Պլանավորում և նախագծում

Տեղադրում

Հետվաճառքային սպասարկում

Մենք ներկայացնում ենք արևային վահանակներ՝ նորագույն hot-spot free տեխնոլոգիայով, որը երաշխավորում է վահանակի բջիջների լավագույն արտադրողականությունը:

performance-table

SMART տեխնոլոգիայով արևային վահանակը պաշտպանում է մոդուլի յուրաքանչյուր բջջին առանձին-առանձին, որը նշանակում է, որ որևէ բջջի բնականոն աշխատանքի խափանման դեպքում մյուս բջիջները կշարունակեն իրենց նորմալ գործունեությունը՝ առանց խափանման: Վնասված կամ ծածկված բջիջը կարտադրի ավելի քիչ էներգիա՝ առանց մյուսների վրա ազդելու:

guarantee image

Մենք երաշխավորում ենք ֆոտովոլտային մոդուլի հաստատուն և անվտանգ աշխատանքը ավելի քան 30 տարի՝ 12 տարվա երաշխիքային սպասարկմամբ:

Մեր գործընկերները

Error
Whoops, looks like something went wrong.