Լեոնարդո Դի Կապրիոն հոսանքով է ապահովել իր ֆիլմի նկարահանման հրապարակը արևային վահանկների շնորհիվ :


Լեոնարդո Դի Կապրիոն , բացի հայտնի դերասան լինելուց , համարվում է նաև շրջակա միջավայրի պաշտպանության նվիրյալ : Բոլորին հայտնի է , որ դերասանն ունի նույնիսկ իր բարրեգործական ֆոնդը , որի ողջ հասույթը օգտագործվում է բնապահպանական նպատակներով:

Սակայն քչերը գիտեին, որ հայտնի «Սկիզբը » ֆիլմի նկարահանման հրապարակում էներգիայի մատակարարումը եղել է  արև շնորհիվ :

Դերասանը որոշեց իր անձնական սկզբունքներին չդավաճանել նաև կինոարտադրության ընթացքում ՝ հոսանքի ստացման հիմնական աղբյուր դարձնելով կանաչ էներգիան :  3 հատ 24 կՎտ ինվերտորները և արևային վահանակները կարողացել են ապահովել էներգիա նկարահանման ողջ  ճամբարի համար :

«Արևային էներգիան ապագն է, որը կհաղթի թունավոր արտանետումներով վառելիքին » ,- ասել է դերասանը :

Նշենք ,որ սա Լեոնարդոի միակ քայլը չէ ուղղված վերականգնվող էներգիայի զարգացմանը: Նա իր առանձնատանը նույնպես տեղադրել է արևային պանելներ: Հավելենք նաև ,որ դերասանը 25 մլն դրամաշնորհ է հատկացրել արևային էներգիայի  արտադրության մեջ մասնագիտացված մի ստարտափի :