ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ

6 կՎտ ֆոտովոլտային կայան և 300լ ջրատաքացուցիչ Դավիթաշեն համայնքում

08 Mar 2019

Դավիթաշեն համայնքում տեղադրվել է 6 կՎտ հզորությամբ արևային համակարգ և 250լ բաքի տարողությամբ 300լ ջրատաքացուցիչ, որոնք հանգեցնում են կոմունալ ծախսերի կրճատմանը՝ տարեկան 700 000 դրամով:

Տեղադրվել են եվրոպական արտադրության մոնոկրիստալային արևային վահանակներ և Fronius արևային փոխակերպիչ: Տեղադրումն իրականացվել է ալյումինե մոնտաժային համակարգով՝ հողանցումը ներառյալ:

Արևային ջրատաքացուցիչը նախատեսված է կենցաղային տաք ջրի կարիքները հոգալու համար: 250լ բաքի տարողությունը զրոյացնում է 5-6 հոգանոց ընտանիքի տաք ջրի գազի ծախսերը: