Արևային էներգիա, արևային մարտկոցներ, պանելներ, Էկո Ստեպ

Լեռնակերտի համայնքապետարանն ունի արևային ՖՎ կայան, որով կզրոյացնի հոսանքի ամսական ծախսերը

24 Oct 2019

Հաճելի է երբ քեզ վստահում են պետական մարմինները․․․

Լեռնակերտի համայնքապետարանն ունի անվճար արևային հոսանք։ Աշխատելով միայն ցերեկային ժամերին՝ պետական կառույցը կզրոյացնի իր հոսանքի ծախսերը։

Տեղադրված 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը ունի 30 տարի և ավել կյանք։ Տեղադրվել են գերմանական AE Solar ընկերության արևային պանելները՝ 12 տարի անվճար երաշխիքային սպասարկմամբ։

Արևային հոսանքի ավելցուկը, որը կստացվի տարվա տաք ամիսներին կօգտագործվի համայնքապետարանի արտաքին լուսավորության համար։

Շնորհակալ ենք մեզ վստահելու համար։