Մեր լուծումները

Մենք առաջարկում ենք նորարարական արևային համակարգեր՝ արևային ֆոտովոլտային կայաններ, փողոցի լուսավորման արևային լեդ լամպեր և արևային ջրատաքացուցիչներ: Մեր նպատակը մեկն է՝ դարձնել նորարարական տեխնոլոգիաները հասանելի բոլորին:

Փողոցի արևային լեդ լամպեր՝ ինտեգրված, նորարարական դիզայնով: Բոլորը մեկում՝ արևային վահանակը, լեդ լամպը, մարտկոցը և վերահսկիչ սարքը մեկտեղ: Բավական է միայն լամպը ամրացնել ձողին կամ պատին՝ առանց որևէ լարի և էլեկտրականության: Օրվա ընթացքում արևից լիցքավորվելով՝ լամպը լուսավորում է ամբողջ գիշեր:

Արևային լեդ լուսարձակ

Երաշխիք: 3 տարի
Լուսավորում: 8-9 ժամ
Լիցքավորում: 6-8 ժամ
Լեդի հզորություն: 3Վտ 10Վտ 15Վտ
Արևային վահանակ: Պոլիկրիստալային
Նյութը: Ալյումին

250լ ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

Գինը: 376 000 դրամ
  • Նախատեսված է 4-5 հոգանոց ընտանիքի տաք ջրի սպառման ծախսերը զրոյացնելու համար
  • Բաքի ծավալը: 210լ
  • Թերմոս բաք՝ իզալացման առավելագույն շերտով
  • Վակումային կոլբաներ՝ 0% շփում արտաքին միջավայրի հետ։ Չափսերը՝ 58մմ տրամագիծ * 1800 մմ երկարություն (24 հատ)
  • 0% սառչելու ռիսկ
  • Եռաշերտ իզալացում, որը ներառում է ՍՄԱՐԹ լար՝ որը զրոյացնում է խողովակների սառչելու ռիսկերը
  • Համակարգը ավտոմատացված է՝ աշխատում է սենսորների միջոցով, սակայն տեղադրված կառավարման վահանակը թույլ է տալիս նաև ձեռքով կառավարել համակարգի աշխատանքը
  • Շրջանակ: Չժանգոտվող պողպատ / ալյումինե խառնուրդ / գալվանապատ պողպատ
  • Կարկուտին դիմացկունություն
  • Երաշխիք: Բաք և կոլբաներ՝ 5 տարի, էլ․ տեն, իզալացում, սենսորներ՝ 1 տարի

PowerPlus Արևային վահանակ: Մոնոկրիստալային: 72 բջիջ

Էկո Ստեպ Հայաստանի արևային վահանակներն արտադրվում են օգտագործելով բարձրորակ գերմանական հումք և տեխնոլոգիաներ՝ ամբողջովին ավտոմատացված արտադրական պրոցեսում:

Հզորություն: 340 Վտ
Արժեքը: 89 000 դրամ
  • Բրենդը։ AE SOLAR
  • Գերմանական որակ
  • Կարկուտին դիմացկունություն
  • 30 տարվա շահագործման երաշխիք և 20 տարվա երաշխիքային սպասարկում
  • Բոլոր վահանակներն անցնում են էլեկտրոմագնիսական զննման փուլ

Hot-Spot Free ստվերում աշխատող արևային վահանակներ: Մոնոկրիստալային

Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ՝ Էկո Ստեպ Hot-Spot Free վահանակներն արտադրում են 30% ավել էներգիա՝ ավելի քիչ արևով, նույնիսկ ստվերի առկայության ժամանակ: Այս վահանակները զերծ են հրդեհ առաջացնելու ռիսկերից:

Հզորություն: 335Վտ
Արժեքը: 109 000 դրամ
  • Նորարարական տեխնոլոգիա
  • Վահանակի առավելագույն ստաբիլ, անխափան աշխատանք
  • 30 տարվա շահագործման երաշխիք
  • Բոլոր վահանակներն անցնում են էլեկտրոմագնիսական զննման փուլ