+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ամերի Սոլար բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Թե ինչպես Ամերի Սոլար ամերիկյան բրենդը հայտնեց Էկո Ստեպին՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչության մասին

EcoStep

Ամերի Սոլար ընկերությունը, որ համարվում է աշխարհի ամենաառաջին և լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերություններից մեկը՝ Էկո Ստեպ Արմենիային շնորհեց որպես իր պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։

Ինչպե՞ս բրենդը հայտնեց այդ լուրը ԴՎ Ինվեստ ՍՊԸ-ին։ Այո՛։ Ամանորյա նվերների միջոցով։

Ընկերությունը ամանորյա փաթեթավորմամբ բազմաթիվ նվերների մեջ, որ ուղարկել էր Էկո Ստեպ Արմենիային որպես շնորհավորանք՝ փաթեթավորել էր նաև պաշտոնական դիստրիբուցիայի սերտիֆիկատը։ Մենք տեղյակ չէինք այդ մասին։ Հաճելի ու կրեատիվ անակնկալ էի արտասահմանյան գործընկերոջ կողմից։

Պետք է հպարտորեն նշենք, որ նման մոտեցման հիմքում ընկած են ոչ այնքան բիզնես, այլև մարդկային հարաբերությունները։ Էկո Ստեպի՝ որպես բրենդ, և իր անձնակազմի համար միշտ է եղել մարդկային մոտեցումը առաջնայինը։ Հենց դրանից են բխել հետագայի ճիշտ ինժեներական, բիզնես, ֆինանսական մոտեցումները։

Եվ այսպես․ Էկո Ստեպ Կանաչ էներգիայի լուծումներ ընկերությունը այսուհետ համարվում է արևային վահանակներ արտադրող Ամերիկյան Ամերի Սոլար ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Ամերի Սոլար ընկերությանը՝ հաճելի անակնկալի համար։

Հետադարձ զանգի պատվեր