Ինվերտորը նախատեսված է եռաֆազ հոսանք ունեցող տների և փոքր բիզնեսի համար։ Ապահովում է փոքր հզորություն (4 կՎտ - 15 կՎտ) և եռաֆազ հոսանք։ Կերպափոխիչի տեխնիկական առավելությունները թույլ են տալիս գեներացնել եռաֆազ հոսանք արևից՝ էներգիայի նվազագույն կորուստներով։ Ունի ներկառուցված պաշտպանիչ համակարգեր՝ աղեղի անջատիչ, ջերմաստիճանի կարգավորիչ և այլն։ Անձայն է աշխատում։
GoodWe մեծ կերպափոխիչների այս երկրորդ սերունդը նախատեսված է միջին և մեծ բիզնես սեկտորում արևային կայան տեղադրելու համար։ Այն իդեալական աշխատանք է ցուցաբերում և՛ տանիքային, և՛ գետնին հավաքվող կոնստրուկցիաների դեպքում։ Ունի 4 MPPT։ Յուրաքանչյուր մուտքի վրա կարելի է 50% ավելի գերբեռնվածություն ապահովել՝ ունենալով էլեկտրոէներգիայի ավելի մեծ արտադրողականություն։
Արևային կերպափոխիչ եռաֆազ
GOODWE SMT SERIES
(25-36 կՎտ, երեք MPPT)
ՕԳԳ՝ 98,8%
Բարձր ՕԳԳ
Հաստատուն հոսանքի մինչև 30% գերբեռնում
Փոփոխական հոսանքի մինչև 10% գերբեռնում
Կոմպակտ չափսեր
Իդեալական աշխատանք երկկողմանի վահանակների հետ
Goodwe SMT ինվերտորները իդեալական լուծում են միջին, կոմերցիոն տարածքներում արևային վահանակների տեղադրման համար։ Ունենալով առավելագույն պաշտպանական համակարգեր՝ այս ինվերտորները ապահովում են անվտանգ աշխատանք՝ տասնյակ տարիների ընթացքում։ Ինվերտորները կարելի է տեղադրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում՝ տանիքային կոնստրուկցիայի տակ։ SMT մոդելներն ունեն 3 MPPT, ինչը հնարավորություն է տալիս ունենալ էլեկտրոէներգիայի ավելի վաղ գեներացում՝ ավելի մութ պայմաններում։
Արևային կերպափոխիչ եռաֆազ
GOODWE MT SERIES
(100-125 կՎտ, տասներկու MPPT)
ՕԳԳ՝ 99,0 %
Բարձր ՕԳԳ
Հաստատուն հոսանքի գերբեռնում
Խոնավության բարձր մակարդակի մոնիտորինգ
Պաշտպանական համակարգեր
Goodwe HT ինվերտորը նախատեսված է միայն կոմերցիոն և արտադրական նպատակով կառուցված արևային կայաններ տեղադրման համար։ Ինվերտորը մեծ է։ Ունի 12 մուտք, որը հեշտացնում է տեղադրումն ու մոնիտորինգը։ Նախատեսված լինելով միայն մեծ կայաններում կիրառման համար՝ ինվերտորն ունի պաշտպանական մեծ համակարգեր և խոնավության դիմացկունության բարձր մակարդակ։ Ինվերտորն իդեալական արտադրողականություն է ցուցաբերում յուրաքանչյուր տեսակի արևային վահանակի հետ։
Արևային կերպափոխիչ եռաֆազ
GOODWE SDT G2 SERIES
(17-25 կՎտ, երկու MPPT)
ՕԳԳ՝ 98,4%
Բարձր ՕԳԳ
Հաստատուն հոսանքի մինչև 50% գերբեռնում
Փոփոխական հոսանքի մինչև 10% գերբեռնում
Կոմպակտ չափսեր
Իդեալական աշխատանք երկկողմանի վահանակների հետ
Արևային ինվերտորը նախագծված է մասնավոր սեկտորի և բիզնեսների համար, որտեղ պահանջված է եռաֆազ հոսանք։ Goodwe STD G2 մոդելը իդեալական է օգտագործման այն տների համար, որտեղ կա մոծ հոսանքի ծախս՝ տան կամ լողավազանի հոսանքով ջեռուցում, սառնարանների առկայություն և այլն։ Ինվերտորը, ինչպես և GoodWe բրենդի բոլոր մնացած ինվերտորները, ունի մոնիտորինգի հնարավորություն՝ ինչպես LTD էկրանով, այնպես էլ հավելվածի միջոցով։
GoodWe DNS մոդելները իդեալական համադրություն են տան արևային տեղադրումների համար՝ կոմպակտ չափսերի ու թեթև քաշի շնորհիվ։ Հիմնվելով միջազգային ստանդարտների, նորագույն տեխնոլոգիաների վրա՝ GoodWe DNS մոդելը ունի IP65 պաշտպանվածության մակարդակ, որի շնորհիվ կարող է տեղադրվել և՛ ներսում, և՛ դրսում։ Ունենալով ցածր մեկնարկային լարում և MPPT-ների լայն աշխատանքային լարման միջակայք (80-550Վ) ՝ այս ինվերտորները մեծ ընտրության հնարավորություն են տալիս տանը արևային տեղադրումներ անելու համար։
Արևային կերպափոխիչ միաֆազ
GOODWE MS SERIES
(5-10 կՎտ, երեք MPPT)
ՕԳԳ՝ 97,7%
Մեկնարկային ցածր լարում
Մինչև 100% հաստատուն հոսանքի գերբեռնում
Մինչև 10% փոփոխական հոսանքի գերբեռնում
Աղեղի անջատիչ
MS մոդելի կերպափոխիչը մասնավոր սեգմենտում տեղադրվող հզոր ու ճկուն ինվերտոր է, որն ունի 3 մուտք։ Այս մոդելը առաջատարն է ինվերտորների ցուցակում` հաստատուն և փոփոխական հոսանքի գերբեռնման ծավալի առումով։Ունենալով ցածր մեկնարկային լարում՝ ինվերտորը սկսում է հոսանքի գեներացումը շատ ավելի վաղ ժամի և ավարտում շատ ավելի ուշ ժամի։ MS մոդելի ինվերտորները իդեալական համադրվում են երկկողմանի արևային վահանակների հետ։ Մուտքային առավելագույն հոսանքը յուրաքանչյուր ստրինգում հասնում է 12,5 Ա-ի։ GoodWe MS մոդելը հայտնի է իր աղեղի անջատիչ պաշտպանությամբ։
Solar cable 1*4 black
PV-1*4.0 mm²
Cross section – 4.0
Strand design – 56x ø 0.3
Conductor diameter – 2.6
Conductor diameter – 4.97
Outer diameter – 6.2
Rated voltage – 1000/1800
Rated current – 50
Solar cable 1*6 black
PV-1*6.0 mm²
Cross section – 6.0
Strand design – 81x ø 0.3
Conductor diameter – 3.3
Conductor diameter – 3.52
Outer diameter – 7.2
Rated voltage – 1000/1800
Rated current – 70
Ամենամեծ էներգախնայող համակարգը արևային ֆոտովոլտային կայանն է, որը, ՀՀ օրենսդրության պայմաններում կապահովի ցերեկային ծախսերի 100% կրճատում։ Կարևորելով համակարգի երկարակեցությունը՝ Էկո Ստեպ Արմենիան տեղադրում է միայն միջազգային որակի ստանդարտներին համապատասխան արևային սարքավորումներ՝ առավելագույն պաշտպանական համակարգերով։ Հիմնվելով մեր արտասահմանյան գործընկերների երաշխավորված որակի և մեր հայ ինժեներների փորձի վրա՝ մենք տրամադրում ենք շուկայում ամենաերկար երաշխիքային սպասարկման ժամկետները՝ ապրանքի փոփոխման համար մինչև 20 տարի և աշխատանքի համար ավելի քան 30 տարի։
Հարգելի օգտվող,
Պարզապես ընտրեք այն էներգախնայող արտադրանքը, որը դուք մտադրվել եք տեղադրել, գրել ձեր անունը և հեռախոսահամարը, և մեր մասնագետը կկապվի ձեզ հետ ՝ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու ապառիկ վարկի վերաբերյալ:
Հարգելի օգտվող,
Պարզապես ընտրեք այն էներգախնայող արտադրանքը, որը դուք մտադրվել եք տեղադրել, գրել ձեր անունը և հեռախոսահամարը, և մեր մասնագետը կկապվի ձեզ հետ ՝ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու ապառիկ վարկի վերաբերյալ: