+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչպե՞ս են կանաչ տեխնոլոգիաները փոխակերպում տները

Ինչի՞ մասին էր Homing Expo–ն

Առաջին անգամ նմանը չունեցող Homing Expo-ն հունիսի 7-ից 9-ը իր դռներն էր բացել «Մերիդյան» ցուցահանդեսային համալիրում։ Homing Expo-ն մեկ հարկի տակ էր հավաքել տան վերանորոգման, կահավորման, ինտերիեր և էքստերիեր դիզայնին ու այլ հարակից ոլորտների ներկայացուցիչներին։
EcoStep ընկերությունը իր նորարական լուծումենրով անմասն չմնաց տարվա գլխավոր իրադարձությունից։

Homing Expo

EcoStep–ը Homing Expo–ին

Ունենալով առաքելություն հասանելի դարձնել այլընտրանքային էներգիան հասարակության բոլոր շերտերին՝ Homing Expo-ն լավագույն հարթակներից էր ներկայացնելու մեր արևային ծառայությունները՝ բոլոր հետաքրքրված անձանց։
Տաղավարում ներկայացված էին մեր արևային նախագծերը, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել այցելուների շրջանում։ Ներկայացված էին Dargett, VAK Metal, Domus, Shkaff, Zebra և այլ հայտնի ընկերությունների հետ կատարած, ինչպես նաև ընտանիքների համար կատարված նախագծերը։
Մեր տաղավարում ներկայացված էին արևային էներգիայի ոլորտի առաջատար ապրանքանիշեր, ինչպիսիք են ՝ Canadian Solar, Huawei, Stäubli բրենդների ապրանքները։ Այցելուներին տրամադրվում էր ամբողջական տեղեկատվություն արևային էներգիայի, դրա օգուտների և դրա միջոցով ստացվող խնայողությունների մասին։

Homing Expo

Canadian Solar կանադական ապրանքանիշը համարվում է աշխարհի ամենահզոր վահանակը՝ ըստ Forbes ամսագրի։ Վահանակը հնարավորություն ունի արտադրելու մինչև 725 Վտ էլեկտրաէներգիա՝ զբաղեցնելով մինիմալ տարածք։
Huawei չինական արտադրության կերպափոխիչները համարվում են լավագույններից իրենց ոլորտում։ Huawei կերպափոխիչները հայտնի են իրենց բարձր արդյունավետությամբ՝ հաճախ գերազանցելով 98%-ը։
Սա նշանակում է, որ սարքավորումները կարող են արևային վահանակների կողմից արտադրված արևային էներգիայի գրեթե ամբողջ մասը փոխակերպել օգտագործելի էլեկտրականության՝ առանց զգալի կորուստների:
Հետաքրքրություն ցուցաբերող այցելուներին տրամադրվել են նվեր քարտեր, որոնք իրենցից ներկայացնում են զեղչ՝ մինչև 1 000 000 դրամ։ Ցանկության դեպքում մասնագետները տեղում իրականացնում էին վարկի ձևակերպման աշխատանքները, առանց հաճախորդին ծանրաբեռնելու բանկային պրոցեսներում։

Homing Expo

Ինչո՞ւ է կարևոր արևային էներգիան տան համար

Homing Expo–ի գլխավոր նպատակն էր «Ամեն ինչ տան համար՝ մեկ հարկի տակ»։ Լինելով առաջատարներից արևային էներգիայի ոլորտում՝ մենք կարողացանք այցելուներին ներկայացնել այլընտրանքային էներգիայի առավելությունները.
1. Խնայողություն. արևային մարտկոցները արտադրում են էլեկտրաէներգիա արևից, ինչը կարող է հասցնել զրոյի ձեր ամսական կոմունալ վճարումները։
2. Էներգետիկ անկախություն. արտադրելով ձեր սեփական էլեկտրոէներգիան՝ կրճատվում է ՀԷՑ–ից Ձեր կախումը և չեն անդրադառնում էներգիայի գների տատանումները Ձեր ընտանեկան բյուջեի վրա։
3. Պետական սուբսիդավորում. ՀՀ–ում գործում են սուբսիդիոն ծրագրեր, որոնք օգնում են ընտանիքներին ձեռք բերել արևային վահանակներ՝ սկսած 0% տոկոսադրույքից։
4. Կապիտալի աճ. արևային վահանակները բարձրացնում են կառույցի արժեքը և հետաքրքրվածությունը սպառողների կողմից:
5. Սպասարկման ցածր ծախսեր. արևային վահանակները գրեթե սպասարկում չեն պահանջում:

 

Ի՞նչ արդյունք տվեց Homing expo-ն

Այցելուները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու արևային էներգիային՝ ստանալով ամբողջական տեղեկատվություն ոլորտի առաջատար մասնագետներից, սկիզբ դրեցին իրենց արևային նախագծերին։
Էքսպոյի ավարտից հետո արդեն իսկ մեկնարկել են մի շարք նախագծեր և՛ ընտանիքների, և՛ բիզնեսի համար, որոնք առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնենք ձեզ։