+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Պետական Սուբսիդավորում Արևային Համակարգերի Համար

ՀՀ կառավարության որոշումը՝ խթանել արևային էներգետիկայի զարգացումը, ուժի մեջ է արդեն պրակտիկորեն։

Պետական Սուբսիդավորում Արևային Համակարգերի Համար

Պետության խրախուսանքով  հնարավոր է տեղադրել արևային համակարգ մինչև 10մլն դրամ սահմանաչափով։

Արտոնյալ տոկոսադրույքները, որ կարող են տրամադրել բանկերը պետության աջակցությամբ՝ հետևյալն են․

  • 0-2% եթե սահմանամեձ շրջանում է դիմողը
  • 2% եթե գյուղ է
  • 3% եթե մարզային քաղաք է
  • 5% տոկոս եթե Երևանում է

 

Աջակցությունից օգտվելու համար շահառուն, որ ցանկանում է տեղադրել արևային կայան կամ արևային ջրատաքացուցիչ՝ պետք է դիմի արևային ընկերությանը, որն էլ կկազմակերպի վարկավորման գործընթացը՝ գործընկեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ։

Էկո Ստեպ Արևային ընկերությունը, լինելով ոլորտում առաջատար ընկերություն և համագործակցելով ՀՀ բոլոր վարկային կազմակերպությունների և բանկերի հետ՝ առաջարկում է ձեռք բերել արևային համակարգեր պետական սուբսիդավորման լավագույն պայմաններով։

Ինչ է ջերմային պոմպը

ԱՄՆ-ում այդքան տարածված ջեռուցման և հովացման համակարգը՝ ջերմային պոմպը, սկսում է ակտիվորեն տարածվել նաև Հայաստանում։ Սակայն շատերը դեռ  չունեն բավարար պատկերացում ջերմային պոմպի աշխատանքի և առավելությունների մասին։

Ինչ է ջերմային պոմպը

Արտաքինից համակարգը շատ է նման օդորակիչի։ Այն տեղադրվում է դրսում՝ ձգվելով պատին կամ տեղադրվելով գետնին։ Պոմպը հնարավորություն ունի օդից կամ գետնից վերցնել ցուրտը և վերածել այն տաք օդի՝ տաքացնելով տունը և հակառակը՝ այն կարող է օդից կամ գետնից վերցնել տաքությունը և վերածել սառը օդի՝ կատարելով օդորակչի ֆունկցիա։

Ջերմային պոմպը հիանալի տարբերակ է ջեռուցման ծախսը խնայելու համար։

 

Ո՞րն է ջերմային պոմպի աշխատանքի սկզբունքը։

Ավելի լավ պատկերացնելու համար ջերմային պոմպը կարելի է սառնարանի կամ ավանդական օդորակիչի հետ համեմատել։ Վերցնելով դրսի օդը կամ գետնի միջի ջերմաստիճանը՝ այն անց է կացնում գալարի միջով, տաքացնում կամ սառեցնում այն՝ կախված հրահանգից։

Պոմպը կարող է աշխատել նույնիսկ շատ ցուրտ եղանակային պայմաններում՝ ամենացուրտ ջերմաստիճանից բարձր ջերմաստիճան ստեղծելով և հակառակը։

Այն բարելավում է նաև օդի որակը։ Եթե ավանդական ջեռուցման կամ օդի սառեցման համակարգերը ստեղծում են օդի չորություն, ապա ջերմային պոմպը պահում է հարաբերական խոնավություն օդում։

 

Որքանո՞վ է էֆեկտիվ ջերմային պոմպի տեղադրումը։

Որպես օդը սառեցնող համակարգ՝ ջերմային պոմպը նույնքան էֆեկտիվ է, որքան կենտրոնացված սառեցման համակարգը և ավելի էֆեկտիվ, քան սովորական օդորակիչը։

Որպես ջեռուցման համակարգ՝ ջերմային պոմպը գրանցում է առավելագույն էֆեկտիվություն։ Ըստ վիճակագրության՝ հոսանքի կամ գազի ծախսի 20-70%-ը այն ունակ է զրոյացնելու՝ կախված տան ջեռուցման ծախսի մակարդակից։

 

Ջերմային պոմպը հիանալի աշխատում է տաք հատակի, բոլոր տեսակի տաքացուցիչների, ռադիատորների հետ։ Հիմնվելով տաքացուցիչների տեխնիկական առանձնահատկությունների վրա՝ տարբեր են ջերմային պոմպի առաջարկվող հզորությունները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե լինեն չնախատեսված դեպքեր և չհերիքի ջերմային պոմպի հաշվարկված հզորությունը՝ այն կհամատեղի իր աշխատանքը տանը առկա էլեկտրական կամ գազային ջեռուցման համակարգերի հետ՝ չստեղծելով անհարմարություններ։

Ջերմային պոմպի աշխատանքը իդեալական համադրվում է արևային կայանի հետ։ Արևային համակարգը ստեղծում է անվճար հոսանք, որը սնուցում է ջերմային պոմպի աշխատանքը և տան մնացած կենցաղային տեխնիկայի աշխատանքը։

Համադրելով երկու էկո համակարգերը՝ տան կոմունալ ծախսերը կարող են հասնել նույնիսկ զրոյի։

Կարո՞ղ է արևային համակարգը ծածկել ընտանիքի հոսանքի ծախսը

Արդյո՞ք կարող է արևային համակարգը ծածկել ընտանիքի հոսանքի ծախսը

Երբ խոսում ենք արևից հոսանք ստանալու մասին՝ այն թվում է միաժամանակ շատ պարզ, բայց նաև շատ բարդ։ Հասկանում և ընդունում ենք այդ փաստը պարզորեն, սակայն, երբ խորանում ենք տեխնիկական բնութագրերի ու բացատրությունների մեջ՝ վեր ենք հիշում դպրոցական բարդ ֆիզիկայի դասընթացները։

Ինչևէ․ արևային ֆոտովոլտաիկ մոդուլների կիրառումը դարձել է այնքան տարածված երևույթ, որ նմանվել է տանը սառնարան կամ հեռուստացույց ունենալուն։

Կան մարդիկ, որ հետևում են թրենդին ու տեղադրում են արևային կայան իրենց տանը առանց լուրջ հաշվարկների, սակայն կան նաև նրանք, ովքեր միշտ հարցնում են՝ որքանո՞վ է արևային կայանի տեղադրումը ճիշտ ու բավարար իմ ընտանիքի համար, կարո՞ղ է արևային կայանը լիարժեք բավարարել իմ հոսանքի կենցաղային ծախսերը զրոյացնելու համար։

Դրա պատասխանն է ՝ այո։

Սակայն մինչ այո ասելը, պարտավոր ենք կատարել հետևյալ ՃԻՇՏ հաշվարկները՝

 

  • Որքա՞ն է տան հոսանքի ծախսը ի սկզբանե։

Մոտեցումը պետք է լինի ինդիվիդուալ։ Ընտանիքների կյանքի որակը, տեմպը, ծախսերը տարբեր են։ Կան ընտանիքներ, որոնք տանը լինում են միայն գիշերը․ չեն օգտագործում շատ էլեկտրոէներգիա։ Կան ընտանիքներ, որոնք ամբողջ օրը հեռուստացույց են դիտում, տանն են ճաշում, հյուրեր են ընդունում։ Կան ընտանիքներ, որ չունեն շատ էլեկտրոտեխնիկա, իսկ նաև կան նրանք, ովքեր միանգամից մի քանի սառնարան ու օդորակիչ ունեն։ Ընտանիքների տարբերությունները մեծ են։ Հետևաբար և մեծ է հոսանքի ծախսի տարբերությունը և ակնկալվող արևային կայանի հզորությունը։

Ճիշտ պետք է հասկանալ ընտանիքի միջին ամսական հոսանքի ծախսը, հաշվարկել և առաջարկել այն հզորությունը, որը համապատասխանում է տվյալ ծախսին։

  • Արևային ինչպիսի՞ ռեգիոնում է գտնվում տունը։

Գաղտնիք չէ, որ կան ցուրտ, շոգ, փոշոտ, քամոտ, արևոտ և այլ շատ տարբեր կլիմայական պայմաններով օժտված շրջաններ։ Նույն հզորությամբ արևային կայանի արտադրողականությունը կարող է տարբերվել՝ կախված ռեգիոնի արևային ներուժի։

Կան արևային քարտեզներ, որոնք հաշվում են կոնկրետ աշխարհագրական կետում տեղադրվելիք արևային կայանի  արտադրողականությունը։ Այդ տեսակ արևային քարտեզները հիմք են ընդունում նախորդող բազմաթիվ տարիների տվյալ ռեգիոնների կլիմայական պայմանները, տատանումները և այլն։

Արևային կայանի հզորություն որոշելուց առաջ պետք է հասկանալ թե որ աշխարհագրական կետում է այն տեղադրվելու։ Նույն մեկ կիլովատանոց արևային համակարգը կարող է բավարարել մեկին Սևանում և չբավարարել մյուսին Իջևանում։

  • Տանիքի դիրքը, թեքությունը։

Արևային ֆոտովոլտային մոդուլները ունեն լավագույն արտադրողականություն, երբ թեքված են դեպի հարավ, սակայն ոչ բոլոր տանիքներն են թեքված դեպի հարավ։ Հաճախորդին անհրաժեշտ ճիշտ հզորությունը ստանալու համար պետք է ճիշտ ինժեներական լուծում մտածել, հենասյուներ կառուցել, որպեսզի արևային վահանակները թեքվեն դեպի հարավ։

Այսպիսով․ եթե ցանկանում եք տեղադրել արևային կայան ու վստահ չեք՝ կհերիքի վերջինիս հզորությունը, թե ոչ՝ զանգահարեք կամ գրեք մեզ։ Հիմք ընդունելով հոսանքի Ձեր ծախսը ու Ձեր տան աշխարհագրական դիրքը՝ Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ թիմը կհաշվարկի օպտիմալ տարբերակ՝ խելամիտ գներով։

Արևային ջրատաքացուցիչների կարևորությունը Հայաստանում

Պետության հիմքը ընտանիքն է, իսկ ընտանիքի կայացրած ճիշտ որոշումները զարգացնում են պետությունը։

Հայը միշտ էլ գտնում է ելք, երբ թվում է ամեն դուռ փակ է․․․ Քարից հաց ենք թխում, ծով չունենք, բայց ունենք Շավարշ․․․ Նավթ չունենք, բայց Աստված մեզ <<արևոտ երկիր>> է կոչել ․․․ մենք ԱՐԵՎ ունենք․․․

Վերջին տարիներին անընդհատ զարգացող արևային էներգետիկայի ոլորտը փաստում է հայի՝ ճիշտ որոշումների ընդունման մասին․․․ Ճիշտ են հայ ընտանիքները, որ ձեռք են բերում արևային համակարգեր, ճիշտ է պետությունը, որ անընդհատ նպաստում է ոլորտի զարգացմանը։

Արևային ջրատաքացուցիչները դարձել են <<պարտադիր պայման>> հայկական գյուղերում։ 

Ինչպես չենք պատկերացնում տունը առանց սառնարան, այնպես էլ՝ առանց արևային ջրատաքացուցիչ։ Այն հարմար է յուրաքանչյուր տեսանկյունից՝ օգտագործման, տեղադրման, նույնիսկ ֆինանսական․․․

Մեր կառավարության և նույնսիկ Եվրոպական ֆոնդերի օժանդակության շնորհիվ՝ կարելի է ձեռք բերել արևային համակարգը նվազագույն վճարների միջոցով։ Համագործակցելով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ բնակիչը կկարողանա ունենալ անվճար տաք ջուր ամսական ընդամենը 5 – 6 հազար դրամով։ Սա նույնիսկ ավելի քիչ է, քան կխնայի բնակիչը՝ ունենալով արևային համակարգը։

Սա արևային ջրատաքացուցիչի միկրո առավելությունն է՝ բնակչի էներգախնայողության տեսանկյունից։ Իսկ պետության տեսանկյունից՝ մենք այս տեմպով շուտով կունենանք էներգետիկ անկախություն։ Արևային համակարգերի օրեցօր ավելացումը տանիքների վրա վկայում է հենց այս մասին։ Մենք կարիք չենք ունենա օգտվելու օտար գազից և նավթից, կլինենք անկախ՝ վերջիններիս թանկացումներից և այլ վնասներից․․․ Մեր շրջակա միջավայրը կլինի ավելի մաքուր ․․․

Արևային համակարգերը կարելի է տեղադրել ամենուր։ Մեր նպատակը նորագույն էներգախնայող տեխնոլոգիաները հասանելի դարձնելն է բնակչին, բիզնեսին և պետությանը։ Արևային համակարգը կարելի է տեղադրել ինչպես առանձնատներում, այնպես էլ բազմաբնակարան շենքերում, տանիքներին, գետնին, որպես ծածկ, որպես ավտոտնակ․․․

Այո, հենց սա է մեր նպատակը՝ մեր պետության էներգետիկ անկախությունը․․.

Արևային համակարգերը ցուցահանդեսին

Մայիսը շինարարաշատ ամիս է, քանի որ բացի շինարարության համար բարենպաստ սեզոնի բացումից, նաև այն լիքն է տարբեր ոլորտային միջոցառումներով։

Մայիսի 12-15 տեղի ունեցավ Շինարարություն և Ինտերիեր ցուցահանդեսը Երևանում, որի ակտիվ մասնակիցն էր Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը։

Մեր արևային ընկերությունը ներկայացավ արևային կայանի ցուցադրությամբ՝ ներկայացնելով արևային համակարգերը, կրպափոխիչը, պաշտպանիչ համակարգերը և ընդհանուր համակարգի աշխատանքի սկզբունքը։

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին բաժանվեցին հավաստագրեր՝ առ այն, որ նրանք եղել են մեր տաղավարում։ Ստացված հավաստագրերը ընկերության մասնաճյուղեր ներկայացնելիս մասնակիցները կունենան հատուկ պայմաններից օգտվելու հնարավորություն՝ զեղչեր, նվերներ և այլն։ Որոշ հաճախորդներ ձեռք բերեցին նվեր-քարտեր, որոնք կօգտագործեն հետագայում արևային պրոդուկներ ձեռք բերելիս։

Ցուցահանդեսի հատուկ հյուր էր Ճարտարապետություն և Շինարարություն ամսագրի հիմնադիր Ռոզա Պողոսյանը։

 

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, ինչպես նաև Էկո Ստեպի ամբողջ անձնակազմից՝ այդ օրերին ջանասիրաբար աշխատանքում ներգրավվելու համար։

Կանաչ գույնը նորաձևության մեջ

Այսօրվա մեր թեման ոչ թե էներգետիկան է, այլ՝ նորաձևությունը։

Չէ՞ որ կանանց ամենահետաքրքիր թեմաներից մեկն է սա։

 

Կխոսենք նորաձևության մեջ կանաչի մասին

Նկատում եք չէ՞՝ որքան է լցվել նորաձևությունը կանաչ գույնով։ 2021 թվականի գլխավոր գունային թրենդները կարծես թե հենց կանաչի շուրջն են պտտվում։

 

Գուցե սա թրենդ է, որ պտտվում է բնության շուրջ։ Հենց այսպես են բացատրում նորաձևության քննադատները։

Չէ՞ որ առաջին բանը, ինչից ոգեշնչվում է արվեստագետը, դիզայները՝ բնությունն է։

Կանաչը տարածվում է իր բոլոր երանգներով՝ բաց անանուխից, մինչև շատ մուգ կանաչ։

 

Բայց ինչու՞ կանաչը այդքան շուտ կարողացավ տարածվել նորաձևության շուկայում։ Ի՞նչն էր պատճառը, որ մարդիկ այն ավելի շուտ ընկալեցին, քան օրինակ նեոնային գույների մուտքը շուկա։

 

Գույների հոգեբանությունը իհարկե կտա այս հարցի պատասխանը։

Գույնի ընտրությունը անձի կողմից խոսում է իր զգացմունքների, բնավորության, զգացողությունների մասին։

 

ԿԱՆԱՉԸ ԲՆԱԿԱՆ Է։

Շատ մարդիկ կանաչը իհարկե ասոցոցնում են բնության հետ ներդաշնակության հետ։ Չէ՞ որ սա հենց այն գույնն է, որը համարվում է ուղեղը լիցքաթափող գործիք արևելյան երկրներում։

 

ԿԱՆԱՉԸ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ Է։

Ուշադրություն, կանաչի հանգստության կողքին թաքնված է հաջողություն սիրող մարդկանց հոգեբանությունը։ Կանաչը ասոցացվում է փողի հետ։ Այն փող է, հաջողություն, նույնիսկ՝ խանդ ու նախանձ։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանաչ ընտրող մարդիկ դեպի հաջողություն ձգտող մարդիկ են։ Գործարարների հիմնական մասը ընտրել է կանաչը՝ որպես սիրելի գույն։

 

ԿԱՆԱՉԸ ԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ Է։

Գույնը անդրադառնում է մարդու՝ ոչ միայն այդ պահի զգացողությունների հետ, այլ նաև մնում է իր հիշողության մեջ։ Պատկերացրեք, ինչքան հոգնած տեսք ունի մարդը, որը գործի բերումով անընդհատ գունագեղ, ճնշող ու աղմկոտ միջավայրում է։ Համաձայնվեք, որ ունեք այդպիսի ծանոթներ, ովքեր միշտ հոգնած են․ ոչինչ անելու ցանկություն չունեն։

Մարդիկ, որոնք աշխատում են կանաչ միջավայրում, ավելի հանգիստ ու դրական են լինում։

Եվ վերջապես՝

 

ԿԱՆԱՉԸ ՍԿԻԶԲ Է։

Այլապես ինչու՞ են ասում՝ կանաչ ճանապարհ, կանաչ լույս։

 

Շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում, կանաչ հագուստ կրեք։ Փաստորեն մեր ընտրած գույնը ոչ միայն խոսում է մեր մասին, այլ նաև նշանակություն ունի մեր հետագա աուրայի վրա։

Փաստեր Չինական Ամանորի մասին

Գործելով արևային էներգետիկայի ոլորտում՝ անհնար է զերծ մնալ Չինաստանի հետ հարաբերություններից։ Չէ՞ որ Չինաստանը արևային վահանակներ, ինվերտորներ և այլ տեխնոլոգիաներ արտադրող գիգանտ է, որն ունի ահռելի մեծ և հետաքրքիր մշակույթ։

Եվ այսպես․ Ինչու՞ են Չինաստանում նշում Ամանորը հենց Փետրվարին։

Ի՞նչ է նշանակում վիշապը, ի՞նչ է խորհրդանշում կարմիր գույնը Չինաստանում։

Եվ այսպես․ սկզբի համար պետք է նշենք, որ Չինաստանում Ամանորը նշվում է ոչ թե Գրիգորյան, այլ Լուսնային օրացույցով։  Այդ պատճառով այն նշվում է ոչ թե Հունվարի մեկին, այլ Փետրվար ամսին։ Օրը ամեն տարի փոփոխվում է, քանի որ կապված է նոր լուսնի ծննդի հետ, իսկ այն ամեն տարի տարբեր օրերի է տեղի ունենում։

Համաձայն արևելյան օրացույցի՝ այս տարի իրենց մոտ ոչ թո 2022, այլ 4720 թվականն է։

Չինական Ամանորի անունը Չինարենում հնչում է Chunjie, որը թարգմանաբար նշանակում է <<Գարնանային Փառատոն>>։ Իրենց գարնանային փառատոնը նրանք անցկացնում են հայերին բավական նման։ Տոնը նշում են ընտանիքի հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ։ Պատրաստում են ավանդական ուտեստներ։ Մսեղենն ու քաղցրավենիքը պարտադիր պայման են սեղանին։ Չինացիները սիրում են մեկմեկու նվերներ հանձնել՝ մանավանդ կարմիր ծրարով փաթաթված։ Կարմիր ծրարնորով հիմնականում գումար են նվիրում, որը ոչ միայն փող է, այլ հաջողության խորհրդանիշ։

Իսկ ի՞նչ է նշանակում վիշապը։ Ինչու՞ են բոլոր ամանորյա դեկորները կարմիր գույն ստանում Չինական Ամանորին։

Ինչպես հասկացանք՝ Չինական Ամանորի տոնակատարությունը ավելի քան 4000 տարեկան է։

Համաձայն հին Չինական լեգենդի՝ ամեն տարվա սկզբում Նիան անունով մի հրեշ՝ վիշապ (Նիան թարգմանաբար նշանակում է տարի) գալիս և վնասում է Չինաստանի բնակիչներին, ուտում է նրանց ամանորյա սնունդը և տանում է երեխաներին։ Ժամանակի ընթացքում Չինացիները հասկանում են, որ վիշապը վախենում է կարմիր գույնից և սկսում են տները, փողոցները պատել կարմիր լապտերներով, հրավառություններ կազմակերպել, կարմիր հագուստներ հագնել․․․

Վիշապից պաշտպանության նպատակով չինացիները նաև ճոխ-ճոխ սնունդ են դնում տան դռան դիմաց, որ վիշապը ուտի, կշտանա ու գնա՝ առանց վնասներ հասցնելու։

Հենց Նիանի լեգենդն է, որ դարձրել է Չինական Ամանորը այսքան գեղեցիկ և տարբերվող։

Ինչպես ընտրել արևային ջրատաքացուցիչ ընտանիքի համար

Հայաստանյան տանիքներին օր օրի ավելացող արևային վահանակներն ու ջրատաքացուցիչները փաստում են ոլորտի զարգացման ու սպառողի համար ձեռնտու լինելու մասին։ Հարևանը տեղադրում է արևային կայան, հետաքրքրվում է նաև մյուս հարևանը, տեսնում է պրոդուկտի առավելությունները, հարևանի քիչ ծախսը, ցանկանում է և ինքը։

Սակայն կա մի կարևոր փաստ։ Արևային տեխնոլոգիաները տարբեր են։ Թվում է, թե բոլորի տանիքներին տեղադրված են նույն սոլար ջրատաքացման համակարգերը, սակայն դրանք տարբեր են իրենց տարողություններով, դիրքերով, ճնշման առանձնահատկություններով և այլն։

Այսպիսով․ ինչպես ընտրել ճիշտ արևային ջրատաքացուցիչ՝ ընտանիքի տաք ջրի սպառման ծախսը զրոյացնելու նպատակով։

Նախ և առաջ՝ ջրատաքացուցիչները լինում են տարբեր լիտրաժի։ Հայաստանում միջինում տեղադրվում  են  240 – 360 լ ոչ ճնշումային համակարգեր։

 

Ինչպե՞ս ընտրել ընտանիքին հասանելիք ջրատաքացուցիչի լիտրաժը։

Հիմնականում հետևում ենք տանը տաք ջրի սպառման ստանդարտներին՝ 1 հոգուն 50լ օրական։ Սրանք ստանդարտներ են ընտանիքի համար։

Բնականաբար ռեստորանների, լողավազանների, հյուրանոցների, սպորտային ակումբների համար տաք ջրի սպառման ստանդարտը այլ է։

 

Ինչևէ․ ինչպես նշեցինք՝ ընտանիքի տաք ջրի սպառումը համապատասխանում է 1 հոգուն 50 լիտր։ Սակայն սա նույնպես ինդիվիդուալ է։

  • Կան ընտանիքներ, ովքեր հիմնականում տանը չեն լինում, աշխատում են, ճամփորդում են, ինչի պատճառով տանը շատ տաք ջուր չեն օգտագործում։
  • Դրան հակառակ կան ընտանիքներ, ովքեր բացի իրենց անդամների թվից, ամեն օր հյուրեր են ունենում, ունեն խոհանոցային տաք ջրի մեծ սպառում և այլն։

Հետևաբար, խորհուրդ կտանք ջրատաքացուցիչի լիտրաժ և այլ առանձնահատկություններ ընտրելուց խորհրդակցել արևային մասնագետի հետ, դիմել իրենց գործում մասնագիտացված արևային ընկերությունների, որոնք չեն զբաղվում ուղղակի վաճառքով ու մոնտաժմամբ, այլ ունեն ինժեներական լուրջ թիմ։

 

Ջրատաքացուցիչի լիտրաժի սխալ ընտրությունը կհանգեցնի անհարմարությունների։ Եթե ընտրում եք փոքր լիտրաժ մեծ ընտանիքի համար, ջուրը ոչ միայն չի հերիքում, այլ  հերիքելու դեպքում էլ երբեմն չի հասցնում տաքանալ։

 

Պետք չէ հիմնվել հարևանի տեղադրած համակարգի վրա ու ասել՝ ինքը տեղադրել է 240 լիտրը, ես նույնպես դրանից եմ ուզում, նույն գույնից, նույն չափսի, նույն գնով J

Բացի լիտրաժից, ուշադրություն է պետք դարձնել համակարգի ճնշմանը։ Կան երկու տեսակի ջրատաքացման համակարգեր՝

  1. Ճնշումային աևային ջրատաքցուցիչ
  2. Ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

 

Ոչ ճնշումային համակարգերը ինքնահոս են։ Սիստեմը պարզ է։ Ջրատաքացուցիչը տեղադրվում է տանիքին, ջուրը հոսում է ցած։

Ճնշումային ջրատաքացուցիչները կիրառելի են այն դեպքում, երբ հոսքի տեղ չկա։ Օրինակ երբ ջրատաքացուցիչն ու սանհանգույցը համարյա նույն մակարդակի վրա են, կա մանսարդային սանհանգույցի առկայություն և այլն։  Այս սիստեմները բնականաբար ավելի թանկ արժեն, քան ոչ ճնշումայինները։

Բացի ճնշման գործոնից, ճնշումային սիստեմները ունեն ևս մի առանձնահատկություն։ Սրանք կոլբաներում ջուր չի շրջանառվում։ Տեղադրվում են պղնձե ձողեր, որոնք արևի ճառագայթներից շիկանում են ու տաքացնում բաքի ջուրը, ինչպես որ ցուցադրված է նկարում։

Արևային վահանակների աշխատանքը ձմռանը

Ինչքանո՞վ են էֆեկտիվ արևային վահանակների աշխատանքը ձմռանը

Արևային համակարգերի մասին ամենատարածված միֆը այն է, որ վերջիններս չեն աշխատում ձմռանը։ Իհարկե հաճելի է ընդունել այն փաստը, որ այս պնդումը ընդամենը միֆ է։

Իսկ հիմա փաստ՝

  • Արևային համակարգերը աշխատում են նաև ձմռանը՝ նույնիսկ ձյան ժամանակ, երբ շողում է արևը։
  • Կարելի է ասել, որ համակարգը պահում է նույն էֆեկտիվությունը ցուրտ եղանակին, սակայն աշխատում է ավելի քիչ ժամանակով, քանի որ ձմռանը արևային ժամերի քանակը նվազում է։
  • Տեխնիկապես՝ արևային վահանակի սիլիկոնը փակվում է հակաբլիկային ապակիով, որը կլանում է արևի լույսը առավելագույնս։
  • Միևնույն ժամանակ վահանակը կլանում է նաև արևի ջերմությունը։ Նույնիսկ արևի չնչին ճառագայթից տաքանում է վահանակի մակերեսը, իսկ ձյունը հալվում է։ Հենց այս պատճառով էլ արևային մոդուլը համարվում է «ինքնամաքրվող պրոդուկտ»։ Ձյունը հալվում է արևի չնչին ճառագայթներից, թեքության տակ թափվում է ու բացում վահանակի մակերեսը՝ թույլ տալով արտադրել հոսանք արևից։

Այսպիսով, ինչպես հասկացանք, ձմռանը, արևային վահանակի արտադրողականության վրա մեծապես ազդում է իր ապակե մակերեսը՝ որպես լույսի և ջերմության կլանման միջոց։

 

Որքանո՞վ է խթանում կամ խոչընդոտում արևային կայանի աշխատանքին ցուրտը։

Ինչ վերաբերում է ցրտին․ Ցուրտը հանդիսանում է արևային վահանակի աշխատանքը խթանող միջոց։ Որքան ցուրտ է միջավայրը, այնքան ուշ և քիչ է դեգրադացվում արևային վահանակը։

Շատ ռեգիոններում, որտեղ ցուրտ է, բայց արևոտ, արևային կայանները ունենում են լավագույն արտադրողականություն։

 

Հայաստանում այս ռեգիոնների թվին է պատկանում Գեղարքունիքի մարզը։ Այստեղ քամոտ է, ցուրտ, բայց ոչ ամպամած և մութ։

 

Արդյո՞ք պետք է սպասարկել արևային կայանը ձմռան ամիսներին։

Ամենահրաշալին այն է, որ արևային վահանակները պատկանում են այն պրոդուկտների թվին, որոնք առանձնապես չեն պահանջում սպասարկում, նույնիսկ ձմռանը։

Ինչպես վերը նշեցինք՝ ձյունը ինքնամաքրվում է արևային վահանակի վրայից՝ նույնիսկ ամենաչնչին լույսի առկայության դեպքում։ Այն դեպքում, երբ արևային կայանը տեղադրված է խոնավ ռեգիոնում, որտեղ ձյունը արագորեն վերածվում է սառույցի՝ կարելի է այն մաքրել, սակայն դիմելով հատուկ ծառայությունների, որոնք մասնագիտացված են արևային վահանակների մաքրման գործում։

 

Ինչ վերաբերում է արևային վահանակների արտադրողականությանը՝ պետք է կրկնել այն փաստը, որ բնականաբար վերջիններս ունենում են ավելի քիչ արտադրողականություն ձմռանը՝ կապված արևային ժամերի ավելի քիչ քանակության հետ, սակայն, քանի որ նույն բանը հակառակ կերպով տեղի է ունենում ամռանը՝ կուտակվում են հոսանքի ավելցուկներ, քանի որ արևային ժամերի քանակը ավելի շատ են՝ իրավիճակը կոմպենսանում է։

Այսինքն ամառվա արտադրած հոսանքը հնարավոր է կիրառել ձմռանը՝ կոմպենսացնելով ձմռան քիչ արտադրողականությունը։

 

Փաստորեն նույնիսկ քամին, ձյունը և ցուրտը չեն կարող խանգարել մարդկանց՝ ունենալու էկոլոգիապես մաքուր հոսանք արևից։ Այսպիսով․ Ինչի՞ համար սպասել, կորցնել արևային օրերը և ընկղմվել մտածմունքների մեջ՝ տեղադրե՞լ, թե չտեղադրել արևային կայան։ Դա նույնն է, ինչ մտածելը՝ ունենա՞լ, թե՞ չունենալ էներգախնայողություն։