Արևային Ավտոնոմ Համակարգ, թե Դիզելային
Արևային ավտոնոմ համակա՞րգ, թե՞ դիզելային/բենզինային գեներատոր։ Թերություններ ու առավելություններ
Արևային ավտոնոմ համակա՞րգ, թե՞ դիզելային/բենզինային գեներատոր։ Թերություններ ու առավելություններ
Բենզինային գեներատորը բազում տարիներ համարվել է մշտական հոսանքի աղբյուր՝ ցանցից եկող հոսանքի տատանումների կամ անջատումների դեպքում։ Կուտակման հնարավորություն ապահովող սարքավորումը ամենաանհրաժեշտ սարքավորում է համարվում թե՛ տան, թե՛ կոմերցիոն տարածքների համար, որոնք թույլ են տալիս օգտագործել էներգիան՝ չստեղծելով ֆորս մաժորային իրավիճակներ։ Բենզինային կամ դիզելային գեներատորներին, վերջին 10 տարում ակտիվորեն փոխարինում են արևային համակարգերը։
Մեր հերթական բլոգում մենք կփորձենք ցույց տալ գեներատորների և արևային համակարգերի տարբերությունները՝ որպես մշտական հոսանքի աղբյուր։
Գեներատորների՝ որպես հոսանքի կուտակման աղբյուր դրական և բացասական կողմերը։
Հիմնական առավելությունը դիզելային և բենզինային գեներատորների արևային համակարգերի նկատմամբ՝ գինն է։ Գեներատորներն ավելի մատչելի են։ Ինչպես նաև, ի տարբերություն արևային կուտակիչների՝ գեներատրոներն ավելի հեշտ են ձեռք բերվում՝ նույնիսկ առկա են յուրաքանչյուր շինանյութի խանութում։
Գեներատորների մեծամասնությունը հնարավոր է տեղափոխել։ Դրանք մոբիլ են, ինչը չի կարելի ասել արևային կայանների մասին։ Արևային կայանները հավաքվում և ֆիկսվում են։ Իհարկե հնարավոր է արևային վահանակները ամեն տեղափոխության ժամանակ հավաքել ու կառուցել մեկ այլ վայրում, սակայն դա ռիսկային է ապրանքի որակի վրա բացասականորեն ազդելու, վնասելու տեսանկյունից։
Տեղափոխման և պահման տեսանկյունից եթե դիտարկենք՝ իհարկե գեներատորները ավելի հեշտ են տեղափոխվում, սակայն դրանք ունեն անընդհատ ինչ-որ բանով՝ բենզինով կամ դիզելով սնուցման կարիք, ինչը չի կարելի ասել արևային համակարգի մասին։ Այսինքն, չնայած գեներատորների սկզբնական ներդրումը չնչին է, սակայն այն անընդհատ պահանջում է ընթացիկ ծախս՝ նորից լիցքավորման համար։
Արևային համակարգերի՝ որպես կուտակման աղբյուր, թերությունը կայանում է նաև նրանում, որ վերջինս ռիսկային է ամպամած օրերի ժամանակ։ Հնարավոր է ամպամած օրերին արևային համակարգը չհասցնի աշխատել իր ողջ հզորությամբ, սակայն ի տարբերություն գեներատորների՝ արևային համակարգն ունի մշտական սնուցման աղբյուր՝ արևը և տեղադրվում է մեկ անգամ՝ իհարկե բարձր ներդրմամբ, սակայն հետագայում չի պահանջում որևէ այլ ներդրում սնուցման համար։
Այնուամենայնիվ, արևային համակարգի կիրառումը որպես էներգիայի անսպառ աղբյուր ավելի առավել է մեր օրերում, քան գեներատորները։
Ֆինանսական տեսանկյունից՝ թվում է թե սկզբնական ներդրման պատճառով արևային համակարգից հետգնման ժամկետը ավելի երկար է, սակայն եթե համեմատենք բենզինային/դիզելային գեներատորի վրա արված ընթացիկ ծախսերը՝ դրանք ավելի ծախսատար են ու ավելացնում են իրենց ներդրումից հետգնման ժամկետը։
Արևային համակարգերի կամ գեներատորների մասին հավելյալ ինֆորմացիա և ճիշտ խորհրդատվություն կտան Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումների մասնագիտական թիմը։