+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Արևային Համակարգի Պիտանելիությունը և Տեսակները

Արևային համակարգի կյանքի միջին տևողությունը

Արևային էներգիան կիրառվում է որպես էներգիայի աղբյուր 1800-ական թվականներից ի վեր ինչպես հայտնի է։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ալեքսանդր Էդմոն Բեքերելը սկիզբ դրեց արևային էներգետիկային՝ որպես էներգետիկայի նոր, այլընտրանքային ճյուղ՝ դեռևս 1839 թվականին ուսումնասիրելով արևային ճառագայթների, մագնիսական դաշտի և օպտիկայի ուժը, որը կարող էր օգտագործվել որպես հոսանքի, ջերմության աղբյուր։
Այսօր բազմաթիվ երկրներ են փորձում խրախուսել դեռևս երկու դար առաջ ստեղծված էներգետիկայի այս նոր ճյուղը՝ ստեղծելով շահավետ օրենսդրական դաշտ, վարկային հնարավորություններ և այլն՝ բնակիչների և բիզնես ոլորտի համար։

Քանի՞ տարի է աշխատում արևային վահանակը

Բայց, որքան էլ ոլորտը գնալով զարգանում է՝ միևնույն է կան հարցեր որ յուրաքանչյուրը տալիս է՝ արևային համակարգը ձեռք բերելուց առաջ՝ քանի՞ տարի կաշխատի արևային վահանակը, ինչպե՞ս երկարեցնել արևային մոդուլի կյանքի տևողությունը։

Ինչևէ, արևային վահանակի արտադրողականության, կյանի տևողության երաշխիքը սահմանում է արտադրողը։ Կարևորելով ստեղծված արժեքի երկարակեցությունը՝ Էկո Ստեպը ընտրում է միայն որակյալ, երկար տարիների փորձ ունեցող, մասնագիտացված և սերտիֆիկացված արևային վահանակ և այլ պրոդուկտներ արտադրողների։
Առաջարկելով պրեմիում դասի արևային պրոդուկտներ՝ Էկո Ստեպը մեծ դեր է տալիս նաև համակարգի տեղադրող, ինժեներական թիմի պրոֆեսիոնալիզմին։ Ունենալով արդեն իսկ հուսալի ապրանք՝ երկար երաշխիքային ժամկետով՝ Էկո Ստեպը իր հերթին երաշխավորում է արևային համակարգի անվտանգ աշխատանքը՝ վստահ լինելով ավտոմատիկայի, պաշտպաիչ համակարգերի որակի և հուսալիության վրա։
Ինչևէ՝ կախված այն հանգամանքից, թե հաճախորդը որ բրենդի արևային պրոդուկտը կնախընտրի՝ առաջարկում ենք 15-25 տարի երաշխիքային սպասարկում՝ ավելի քան 30 տարի արտադրողականության երաշխիքով։

Արևային վահանակների տեսակները

Արևային վահանակները լինում են մոնոկրիստալային և պոլիկրիստալային տիպի։ Կան տարբեր կարծիքներ վերջիններիս արտադրողականության, կյանքի տևողության հետ կապված։ Այնուամենայնիվ՝ առավելությունը որևէ տեսակին տալ չի կարելի, քանի որ վերջիններս դրսևորվում են տարբեր կերպ՝ տարբեր կլիմայական պայմաններում։ Մոնոկրիստալային՝ միաբյուրեղային մոդուլները ունենում են առավել արտադրողականություն ավելի ցուրտ, բայց ոչ ամպամած շրջաններում, իսկ պոլիկրիստալային՝ բազմաբյուրեղային վահանակները գերազանցում են մոնոկրիստալային վահանակներին՝ ավելի ամպամած կամ ավելի շոգ վայրերում։
Հայաստանի եղանակային պայմանները հաշվի առնելով՝ առավելությունը տրվում է իհարկե մոնոկրիստալային տիպին, որը բացի նրանից, որ կունենա կյանքի ավելի երկար տևողություն՝ նաև կզբաղեցնի ավելի քիչ մակերես՝ ավելի շատ էներգիա տալով։ Այսինքն՝ ՕԳԳ-ով մոնոկրիստալային տիպը գերազանցում է պոլիկրիստալայինին։

Կարևորելով ոլորտի զարգացումը՝ երկրները սկսել են մեծ ուշադրություն դարձնել արևային վահանակ արտադրողների որակին, այդ իսկ պատճառով վերջիններս պետք է անցնեն ոչ այնքան հեշտ սերտիֆիկացում, որը նույնիսկ ամիսներ է տևում։
Սերտիֆիկացում են ոչ միայն արևային արտադրողները, այլ նաև յուրաքանչյուր թողարկում, յուրաքանչյուր ապրանք՝ իրեն հատուկ շտրիխ կոդով։

Ինչևէ, ներկայացնենք որոշ գործոններ, որոնք, անկախ արևային վահանակի որակից՝ կազդեն կայանի արտադրողականության վրա՝

  • Արևային վահանակի տեղադրման թեքությունը
  • Եղանակային պայմանները տվյալ տեղանքի
  • Վահանակի սիստեմատիկ լվացումը, խնամքը
  • Ստվերի առկայությունը
  • Տեղանքի կլիմայական պայմանները, ջերմաստիճանը

Իհարկե, բացի խնամքից և եղանակային պայմաններից՝ կարևոր է վահանակի և այլ արևային պրոդուկտների մեխանիկական անվտանգությունը տեղադրման ժամանակ։ Եթե հենց տեղադրման ժամանակ թույլ տրվեն վնասվածքներ՝ արևային վահանակը կգցի արտադրողականությունը ավելին, քան երաշխավորված է ։

Հենց սա է պատճառը, որ Էկո Ստեպ ընկերությունը կարևորագույն տեղն է տալիս տեղադրող թիմի որակավորմանն ու ինժեներական փորձին։ 

Հետադարձ զանգի պատվեր