+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչո՞ւ ընտրել հենց Canadian Solar բրենդը

Համաշխարհային էներգետիկայի ոլորտում կան արևային պանելներ արտադրող բազմաթիվ ընկերություններ, բայց Canadian Solar-ը առանձնանում է իր համբավով՝ որակով, փորձառությամբ և նորարարական մոտեցումներով: Ահա, թե ինչու Էկո Ստեպ Արմենիան խորհուրդ է տալիս ընտրել հենց այս բրենդը ձեր՝ արևից էներգիան ապահովելու համար: 

22 տարվա փորձ և որակ

Canadian Solar-ն ունի 22 տարվա գործունեության փորձ, որի ընթացքում այն հաստատել է իր տեղը որպես վստահելի և կայուն գործընկեր: Այս տարիների ընթացքում ընկերությունը ոչ միայն կատարելագործել է իր արտադրանքները, այլև շարունակաբար ներդնում է նորարարություններ, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և օգտագործման հարմարավետությունը:

Առաջին պանելը դեռ գործում է

Կանադական այս բրենդի առաջին արտադրանքը, որը ստեղծվել է տարիներ առաջ, դեռ այսօր էլ անխափան աշխատում է՝ ցուցադրելով բրենդի արտադրանքների երկարատև ու կայուն որակը։ 

25 տարվա երաշխիք

Canadian Solar-ը տրամադրում է 25 տարվա արտադրողականության երաշխիք, ինչը նշանակում է, որ ձեր ներդրումը ապահովված է տարիների ընթացքում: Այս երաշխիքը կարևոր դեր է խաղում այն վստահությունը ձևավորելու գործում, որ ձեր պանելները երկար տարիներ ծառայելու են առանց խնդիրների:
Իսկ Էկո Ստեպ Արմենիան համարվում է այդ երաշխիքի կրողն ու սպասարկողը՝ վահանակները տեղադրելուց հետո։

Միշտ լավագույն հորիզոնականներում 

Ընկերությունը մշտապես զբաղեցնում է գլխավոր հորիզոնականներ՝ արևային կայանների թոփ 5 արտադրողների ցուցակներում: Սա վկայում է Canadian Solar-ի բարձր գնահատականի և հեղինակության մասին համաշխարհային շուկայում:
Canadian Solar-ը բարձր հորիզոնականներ է զբաղեցնում Բլումբերգ, Ֆորբս և այլ հարթակներում՝ համարվելով նույնիսկ լավագույնը աշխարհում։

Բլումբերգի լավագույն արտադրողների ցանկում

Canadian Solar-ը ընդգրկված է Բլումբերգի լավագույն արտադրողների ցանկում, ինչը լրացուցիչ ապացույց է բրենդի որակի, հուսալիության և տեխնոլոգիական առաջատարության մասին:

Եվրոպական սուբսիդավորումներից օգտվելու հնարավորություն

Canadian Solar-ի արտադրանքները համապատասխանում են եվրոպական բոլոր չափանիշներին, ինչը հնարավորություն է տալիս գործարաններին օգտվել եվրոպական բանկերի, ՎԶԵԲ սուբսիդավորումներից: Սա հավելյալ առավելություն է բիզնեսների համար, որոնք ցանկանում են արդյունավետ և հասանելի դարձնել իրենց էներգիայի մատակարարումը՝ ձեռք բերելով լավագույն բրենդ և օգտվելով ֆինանսական լավ հնարավորություններից:

Ժամանակակից տեխնոլոգիաներ 

Canadian Solar-ը մշտապես առաջարկում է ամենաժամանակակից մոդելները, որոնք զուգահեռում են տեխնոլոգիական և դիզայներական լուծումները: Արևային կայանների արտադրողականությունը շարունակաբար բարձրացվում է՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ՝ ավելի բարձր արտադրողականություն և տանիքի վրա ավելի քիչ տարածքների զբաղեցում:

Արդյունավետություն և արագություն

Ընկերությունը պահեստներ ունի աշխարհի տարբեր կետերում, ինչը թույլ է տալիս արագացնել և հեշտացնել առաքման գործընթացը: Սա կարևոր գործոն է նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակում անցնել արևային էներգիայի և ունենալ էներգախնայողություն:

Canadian Solar-ը Forbes-ում

Canadian Solar-ի ձեռքբերումները լայնորեն լուսաբանված են նաև Forbes-ում, որտեղ ընդգծված է բրենդի նորարարական մոտեցումը և էներգետիկ լուծումների ոլորտում նրա ազդեցությունը: Հատկապես 2024 թվականին Canadian Solar-ը ճանաչվել է լավագույնը՝ ցուցադրելով իր գերազանցությունը և ազդեցությունը ոլորտում: Սա վկայում է, որ ընկերությունն արժանացել է ոչ միայն ոլորտի, այլև միջազգային մամուլի ուշադրությանը։

Canadian Solar-ը համատեղում է փորձառությունը, որակը և նորարարությունը՝ ապահովելով արդյունավետ և հուսալի լուծումներ արևային էներգիայի ոլորտում: Ընտրելով այս բրենդը, դուք ներդնում եք ձեր ապագայի կայունության և էներգետիկ անկախության մեջ: Canadian Solar-ը ձեր հաջողության ուղեկիցն է արևային էներգիայի աշխարհում:

Բացի այդ, Հայաստանում Canadian Solar-ի պաշտոնական ներկրողն է Էկո Ստեպ Արմենիան, որտեղ դուք կարող եք ձեռք բերել կանադական բարձրակարգ պանելները և օգտվել մասնագիտական անվճար խորհրդատվությունից:

Խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝ 077 388338։ 

Հետադարձ զանգի պատվեր