+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Վաճառքի մասնագետ

Վաճառքի մասնագետը պետք է սառը զանգերի, հանդիպումների և այլ միջոցներով ներգրավի արևային էներգետիկայով հետաքրքրված հաճախորդների, բացահայտի վերջիններիս պահանջմունքները և կատարի վաճառքներ։ Պատրաստի կոմերցիոն առաջարկներ, գնառաջարկներ՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջները։ Զուգահեռ աշխատի ինժեներական կազմի, վարկային բաժնի հետ՝ հաճախորդի պահանջմունքները արագ բավարարելու, ֆինանսավորման հարցերը լուծելու նպատակով։ Աշխատի կազմակերպության կողմից տրամադրվող հաճախորդների սպասարկման և CRM ծրագրերով, կազմակերպության կողմից տրամադրված համակարգչի և հեռախոսի միջոցով։ Տրամադրի ամսական եզրակացություններ՝ հանդիպումների, բանակցությունների վաճառքների վերաբերյալ՝ կոմերցիոն տնօրենին։ Ուսումնասիրի մրցակիցներին, շուկան, շուկայի նոր տենդենցները, նոր տեխնոլոգիաները։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (էկոնոմիկա, ֆինանսներ, մարքեթինգ)
  • Ծրագրերի իմացություն՝ Microsoft, CRM։ Այլ ծրագրերը կդիտվեն որպես առավելություն
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)

 

Աշխատավարձը՝ Վճարումն իրականացվում է ֆիքսված աշխատավարձ + վաճառքից տոկոսներ ձևաչափով։