Պետական գնումների մասնագետ
Տեսակ:
Full timeԱշխ. ժամեր:
09:30- 18:30Մակարդակ:
ՓորձառուԳտնվելու վայրը:
ԵրևանԷկո Ստեպ Արմենիա ընկերությունը փնտրում է գնումների և տենդերների մասնագետի, ով պատասխանատու կլինի պետական և մասնավոր տենդերների որոնման, մասնակցության ամբողջական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև կորպորատիվ վաճառքների իրականացման համար։
Հիմնական պարտականություններ
- Պետական և մասնավոր տենդերների մշտական որոնում և վերլուծություն
- Տենդերների պայմանների ուսումնասիրություն, համապատասխանության գնահատում
- Տենդերային փաթեթների ամբողջական պատրաստում (փաստաթղթեր, հաշվարկներ, առաջարկներ)
- Տենդերների ներկայացում, ընթացքի վերահսկում և արդյունքների ամփոփում
- Գնումների գործընթացի կազմակերպում և վերահսկում
- Համագործակցություն ներքին բաժինների հետ (վաճառք, ֆինանսներ, իրավաբանական)
- Վաճառքների իրականացում և զարգացում
- Նոր կորպորատիվ գործընկերների որոնում և բանակցությունների վարում
- Պայմանագրերի նախապատրաստում և գործարքների ուղեկցում
- Հաշվետվությունների կազմում և արդյունքների վերլուծություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում)
- Տենդերների կամ գնումների ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Փաստաթղթերի կազմման և գործավարության լավ հմտություններ
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքներին
- Բանակցությունների և հաղորդակցման հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Office ծրագրերի լավ իմացություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերական և աջակցող թիմ