+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Արևային կայան բիզնեսի համար Հայաստանում․ որքան քեշբեք կարելի է ստանալ 2026-ին

Հայաստանում բիզնեսների համար արևային կայան տեղադրելը դարձել է ոչ միայն ծախսերի կրճատման, այլ նաև պետական և բանկային քեշբեք ստանալու հնարավորություն։ Տարբեր ծրագրերով ընկերությունները կարող են ստանալ մինչև 10%-15% վերադարձ՝ ներդրման գումարից։

Քեշբեք 10% – 15% բիզնեսների համար

Հայաստանում գործող GEFF / EBRD կանաչ ֆինանսավորման ծրագրով բիզնեսները կարող են ստանալ 10% կամ 15% քեշբեք արևային կայան տեղադրելու դեպքում։ Ծրագիրը գործում է լիզինգի կամ վարկավորման միջոցով և նախատեսված է հենց արևային կայանների, էներգախնայող սարքավորումների և EV charging համակարգերի համար։

Սա նշանակում է՝

  • 20,000,000 դրամ արժողությամբ կայան 
  • 10% cashback = 2,000,000 դրամ վերադարձ
  • 15% cashback = 3,000,000 դրամ վերադարձ

Մինչև 15% քեշբեք բիզնեսի համար

Հայաստանում գործում են նաև ծրագրեր, որտեղ բիզնեսները կարող են ստանալ մինչև 15% մեկանգամյա քեշբեք արևային կամ այլ կանաչ ներդրումների համար։ Այդ ծրագրերը տրամադրվում են բանկային վարկավորման կամ լիզինգի միջոցով և նախատեսված են ընկերությունների, ԱՁ-ների և գյուղատնտեսական բիզնեսների համար։

Օրինակ

  • 30,000,000 դրամ կայան
  • 15% cashback = 10,500,000 դրամ վերադարձ

Ի՞նչ ծրագրերով է տրվում քեշբեքը

Հայաստանում հիմնականում օգտագործվում են՝

  • EBRD / GEFF կանաչ ֆինանսավորում
  • EU4Business ծրագրեր
  • Բանկային լիզինգ արևային կայանների համար
  • Էներգաարդյունավետության ֆինանսավորում բիզնեսի համար

Այս ծրագրերը նախատեսված են՝

  • արտադրամասերի համար
  • հյուրանոցների համար
  • բենզալցակայանների համար
  • խանութների և սուպերմարկետների համար
  • գյուղատնտեսական բիզնեսների համար

Ի՞նչ պայմաններով է տրվում քեշբեքը

Սովորաբար պահանջվում է՝

  • Բիզնեսի գրանցում ՀՀ-ում
  • Արևային կայանի տեղադրում հաստատված մատակարարից
  • Վարկ կամ լիզինգ ծրագրով գնում
  • Տեխնիկական ընդունում (verification)

Քեշբեքը փոխանցվում է կայանը տեղադրելուց հետո։

Քեշբեքը գալիս է բիզնեսի բանկային հաշվի վրա, և ունեն ազատ տնօրինման իրավունք։

Արևային կայանի ROI բիզնեսի համար

Քեշբեքով բիզնեսի վերադարձի ժամկետը կտրուկ կրճատվում է.

Հայաստանում բիզնեսների համար արևային կայան տեղադրելու դեպքում հնարավոր է ստանալ․

  • 10% cashback
  • 15% cashback
  • 0% կամ սուբսիդավորվող տոկոսադրույք
  • արագ վերադարձ (3-5 տարի)

Այս պատճառով արևային կայանները դարձել են ոչ թե ծախս, այլ ներդրում՝ պետական աջակցությամբ։

 

Հետադարձ զանգի պատվեր