Փաստեր Չինական Ամանորի մասին
Ինչու՞ են Չինաստանում Ամանորը նշում Փետրվարին։ Փաստեր Չինական Ամանորի մասին։
Ինչու՞ են Չինաստանում Ամանորը նշում Փետրվարին։ Փաստեր Չինական Ամանորի մասին։
Գործելով արևային էներգետիկայի ոլորտում՝ անհնար է զերծ մնալ Չինաստանի հետ հարաբերություններից։ Չէ՞ որ Չինաստանը արևային վահանակներ, ինվերտորներ և այլ տեխնոլոգիաներ արտադրող գիգանտ է, որն ունի ահռելի մեծ և հետաքրքիր մշակույթ։
Եվ այսպես․ Ինչու՞ են Չինաստանում նշում Ամանորը հենց Փետրվարին։
Եվ այսպես․ սկզբի համար պետք է նշենք, որ Չինաստանում Ամանորը նշվում է ոչ թե Գրիգորյան, այլ Լուսնային օրացույցով։ Այդ պատճառով այն նշվում է ոչ թե Հունվարի մեկին, այլ Փետրվար ամսին։ Օրը ամեն տարի փոփոխվում է, քանի որ կապված է նոր լուսնի ծննդի հետ, իսկ այն ամեն տարի տարբեր օրերի է տեղի ունենում։
Համաձայն արևելյան օրացույցի՝ այս տարի իրենց մոտ ոչ թո 2022, այլ 4720 թվականն է։
Չինական Ամանորի անունը Չինարենում հնչում է Chunjie, որը թարգմանաբար նշանակում է <<Գարնանային Փառատոն>>։ Իրենց գարնանային փառատոնը նրանք անցկացնում են հայերին բավական նման։ Տոնը նշում են ընտանիքի հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ։ Պատրաստում են ավանդական ուտեստներ։ Մսեղենն ու քաղցրավենիքը պարտադիր պայման են սեղանին։ Չինացիները սիրում են մեկմեկու նվերներ հանձնել՝ մանավանդ կարմիր ծրարով փաթաթված։ Կարմիր ծրարնորով հիմնականում գումար են նվիրում, որը ոչ միայն փող է, այլ հաջողության խորհրդանիշ։
Ինչպես հասկացանք՝ Չինական Ամանորի տոնակատարությունը ավելի քան 4000 տարեկան է։
Համաձայն հին Չինական լեգենդի՝ ամեն տարվա սկզբում Նիան անունով մի հրեշ՝ վիշապ (Նիան թարգմանաբար նշանակում է տարի) գալիս և վնասում է Չինաստանի բնակիչներին, ուտում է նրանց ամանորյա սնունդը և տանում է երեխաներին։ Ժամանակի ընթացքում Չինացիները հասկանում են, որ վիշապը վախենում է կարմիր գույնից և սկսում են տները, փողոցները պատել կարմիր լապտերներով, հրավառություններ կազմակերպել, կարմիր հագուստներ հագնել․․․
Վիշապից պաշտպանության նպատակով չինացիները նաև ճոխ-ճոխ սնունդ են դնում տան դռան դիմաց, որ վիշապը ուտի, կշտանա ու գնա՝ առանց վնասներ հասցնելու։
Հենց Նիանի լեգենդն է, որ դարձրել է Չինական Ամանորը այսքան գեղեցիկ և տարբերվող։