+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Տրանսկրանիալ Տեխնոլոգիայի Միջոց Արևային Համակարգերում

Էլեկտրականություն սուրճի փոխարե՞ն: Թեթև հոսանքը ունի դրական ազդեցություն ուղեղի աշխատանքի վրա

EcoStep

Տրանսկրանիալ Տեխնոլոգիայի Միջոց Արևային Համակարգերում

 

Գիտեի՞ք, որ գիտնականները հորդորում են կիրառել  ուղիղ տրանսկրանիալ էլեկտրոխթանման մեթոդը՝ որպես առողջ մարդու ուղեղի աշխատանքի բարելավման միջոց։ Իսկ հիվանդություն ունեցող մարդկանց այս մեթոդը թույլ է տալիս ազատվել դեպրեսիայից ու հոգնածությունից։

Տրանսկրանիալ ուղիղ էլեկտրոխթանման տեխնոլոգիան զարգացնում է հիշողությունը, ուշադրությունը, կենտրոնացումըբարելավում է վերբալ և մոտոր հնարավորությունները անձի։ Մասնագետները հավատում են, որ շուտով այս մեթոդը կդառնա ավելի հասանելի բոլորին, ու մարդիկ հաշված րոպեների ընթացքում կդառնան ավելի խելացի ու կենտրոնացած։ Դեռևս այս տեխնոլոգիաները կիրառվում են հաշված կլինիկաներում՝ որպես ինսուլտից հետո վերականգնողական թերապիա։

Ինչպե՞ս է իրականանում այս «տարօրինակ թերապիան»։ Պացիենտը անցնում է բուժումը նստած վիճակում։ Բժիշկը տեղադրում է էլեկտրոդները՝ ճակատի և ականջների հատվածում։ Ընթացակարգը կարող է միացվել տարբեր ժամանակահատվածով։ Բժիշկը ինքն է ընտրում ընթացակարգի ժամանակահատվածն ու ուժգնությունը։ Միացումից հետո պացիենտի ուղեղի միջով անցնում է թույլ էլեկտրական հոսանք (2-3 mА):  Այս ամենը ուղեղի վրա ունի մի գավաթ սուրճի ազդեցություն։ Տհաճ զգացողություններ դրանից  չեն առաջանում:

Հիմա կմտածեք՝ եթե պրոցեդուրան ունի նույն ազդեցությունը ինչ սուրճը, ապա ինչու՞ ուղղակի չխմել մի գավաթ սուրճ։ Կա մի տարբերություն՝ սուրճն ազդում է ողջ ուղեղի վրա, իսկ ՏԷԽ-ը՝ լոկալ, ուղեղի առանձին կառույցների վրա, որոնց գործունեությունը հարկավոր է ուժեղացնել որոշակի առաջադրանքներ կատարելու համար։ Այս մասին  փաստում է Իհելյան համալսարանի հոգեբույժության պրոֆեսոր՝ Ռալֆ Հոֆմանը (Ralph Hoffmann):

Իհարկե, բացի ուղեղի առանձին հատվածների աշխատանքի բարելավումից՝ տրանսկրանիալ ուղիղ էլեկտրոխթանման ընթացակարգը հնարավորություն է տալիս որոշակի ուժգնության դեպքում արգելակել ուղեղի որոշ հատվածների աշխատանքի ինտենսիվությունը։ Սա անհրաժեշտ է դառնում որոշակի թեստերի լուծումների ժամանակ։

Օհայոյի համալսարանից Դոմինիկ Դյուրանը(Dominique Durand) կարծում է, որ ուղեղի էլեկտրական խթանման միջոցով կարելի է բուժել դեպրեսիայի և խրոնիկ հոգնածության սինդրոմը: Խրոնիկ հոգնածության սինդրոմը ազդում է միջին և երիտասարդ տարիքի ավելի ու ավելի շատ մարդկանց վրա: Հիվանդները իրենց մշտապես մահացու հոգնած են զգում, նրանց ուշադրությունը ցրված է, տրամադրությունը ընկած:

Դյուրանը հայտնաբերեց, որ այցելուներն ովքեր անցել են ՏԷԽ-ի բուժման մեթոդով, սկսեցին իրենց ավելի լավ զգալ, փոխվեցին նաև հոգեֆիզիոլոգիական թեստի օբյեկտիվ ցուցանիշները: Էլեկտրոխթանիչը իջեցնում է հոգնածությունը պրակտիկորեն առողջ մարդկանց մոտ մինչև աշխատանքային օրվա ավարտը: Մի սեանսը բավական է, որպեսզի նրանք իրենց հանգստացած զգան, իսկ հոգնածության նշանները անհետանան:

Այնպես որ հնարավոր է, գլխին էլեկտրոդներով շուտով վազեն ոչ միայն լաբորատոր առնետները, այլև մարդիկ՝ որպեսզի հանգստանան և ավելի խելացի դառնան:

Արևային էլեկտրակայանները բացում են նոր հնարավորություններ էներգիայի առաջարկելու համար: Իսկ մեր կայքում դուք կգտնեք ամբողջական տեղեկություն արևային էլեկտրակայանների աշխատման մասին:

Հետադարձ զանգի պատվեր