Երևան
|
20 250 կՎտժ
Architect's Museum choose EcoStep
Համագործակցելով հասարակության տարբեր շերտերի հետ՝ մեզ համար մեծ պատասխանատվություն էր սկսելու այս նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում տեղադրվեց արևային կայան ՀԽՍՀ վաստակավոր, ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի թանգարանում։
Տեղադրված կայանը տարեկան կտրվածքով արտադրում է 20 250 կՎտժ էլեկտրոէներգիա, խնայելով ավելի քան 1 000 000 ՀՀ դրամ։ Տեղադրվել են Ameri Solar ապրանքանիշի 450 Վտ հզորությամբ արևային վահանակներ՝ մոնոկրիստալային, Half-cut տեխնոլոգիայով, Mono Perc տիպի։
Ի՞նչ ապրանքանիշեր են օգտագործվել
Թանգարանի համար տեղադրվել են Ameri Solar ապրանքանիշի վահանակներ, SOFAR SOLAR արևային կերպափոխիչներ և իհարկե բոլոր պաշտպանիչ ավտոմատիկ համակարգերը։
Ի՞նչ սարքավորումներ են տեղադրվել
• 30 հատ Ameri Solar 450 Վտ հզորությամբ մոդուլներ
• 1 հատ 15 կՎտ հզորությամբ SOFAR ապրանքանիշի կերպափոխիչ
• Իմպուլսային գերլարումներից պաշտպանության համակարգեր
• Հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանիչ համակարգեր
Ֆինանսավորում
Արևային կայանի տեղադրումը ֆինանսավորվել է Արմսվիս բանկի կողմից՝ արտոնյալ պայմաններով՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ծրագրով։
Վերը նշված ծրագիրը հաճախորդին թույլ տվեց արևային կայանի ներդրումից ստանալ 20% գումարի ետվերադարձ։
Ժամանակն է խնայելու
Մշակութային կենտրոնը արևային կայանի միջոցով կարողացավ խնայել իր տարեկան միջոցներից ավելի քան 1 000 000 ՀՀ դրամ և դա ուղղել մշակութային այլ ծրագրերի մեջ։
Չե՞ք ցանկանում Դուք էլ խնայել բյուջեն և ունենալ սեփական էներգիայի աղբյուրը։
Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով գին–որակ տեսանկյունից արևային ՖՎ համակարգի լավագույն տարբերակը։