+374 77 388 338

51 Gai Ave, Yerevan 0076

Երևան

|

40.2 կՎտ

Էներգախնայողության Նոր Մակարդակ՝ GAT CUTTING Ընկերությունում

GAT CUTTING-ը, որը հայտնի է արտաքին գովազդի ոլորտում, կատարել է մեծ քայլ դեպի կայուն զարգացում՝ համագործակցելով ԷԿՈ ՍՏԵՊ ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ընկերության հետ: Այս համագործակցության շրջանակում տեղադրվել է 40.2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ ապահովելով էներգախնայողության բարձր մակարդակ:

Արևային Կայանի Տեխնիկական Հատկանիշներ՝

  • AMERI SOLAR ամերիկյան բրենդի 60 վահանակ (670 Վտ հզորությամբ)։
  • Huawei առաջատար բրենդի կերպափոխիչ։
  • Ամբողջական պաշտպանիչ համակարգեր՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։

Օգուտներ՝

Արևային կայանի շնորհիվ GAT CUTTING-ը տարեկան կարտադրի ավելի քան 55,000 կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 3 մլն դրամի խնայողության:

Հաճախորդը նաև օգտվել է Ակբա Լիզինգ ընկերության արտոնյալ ֆինանսավորման պայմաններից, որոնց շնորհիվ բանկի ամսական մարումները պակաս են էլեկտրաէներգիայի նախկին ծախսերից։

GAT CUTTING-ը շարունակում է մնալ արտաքին գովազդի ոլորտի առաջատարներից՝ համագործակցելով Ամերիա Բանկի, Գոլդ Ջիմի, KFC-ի, խոշոր առևտրային կենտրոնների և այլ հայտնի բրենդների հետ:

Շնորհակալություն մեր գործընկերներին վստահության համար: 

Ժամանակն է խնայելու

Ավելի քան 10 000 000 դրամ խնայողություն տարեկան՝ բիզնեսի համար։ Այս արդյունքին ընկերությունը հասավ արևային կայանների տեղադրման օգնությամբ։ Իսկ Դուք չե՞ք ցանկանում։
Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով, գին–որակ տեսանկյունից արևային ՖՎ համակարգի լավագույն տարբերակը։

Ապագան կանաչ է, և մենք այն կերտում ենք միասին

Other Projects

Order a call