Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք կարևոր է լվանալ արևային վահանակները։
Մաքրությունը՝ սենյակից մինչև անգամ խոշոր ձեռնարկություն, որոշում է ամեն ինչ: Նույնը, իհարկե, վերաբերում է արևային կայաններին: Տրամաբանական է՝ որքան ավելի մաքուր է արևային վահանակի մակերևույթը, այնքան ավելի լավ է այն կլանում արևի լույսը՝ ապահովելով էֆեկտիվ աշխատանք։ Խնայելու և Ձեր արևային կայանի արդյունավետությունը ապահովելու համար EcoStep-ը առաջարկում է կայանների լվացման ծառայություն: Փորձը ցույց է տալիս, որ արևային մոդուլների լվացումից հետո կայանի արտադրողականությունն աճում է մինչև 30%-ով։
Արդյո՞ք այդքան շահավետ է արևային կայանի տեղադրումը
Բացի այն, որ արևային լույսից ստացված էներգիան զրոյացնում է Ձեր կոմունալ ծախսերը, այն մատչելի է նաև իր ներդրման՝ ապառիկի վճարի մարման տեսանյունից: Պետական սուբսիդավորման և Եվրոպական միության տարբեր ծրագրերը վճարում են ապառիկի տոկոսները Ձեր փոխարեն, որի ամբողջ գործընթացը Էկո Ստեպը կազմակերպում և համակարգում է՝ առանց հավելյալ գլխացավանքների: Ստացվում է, որ բանկին ամսական վճարում եք ավելի քիչ, քան նախկինում՝ էլեկտրոէներգիայի կոմունալի համար: Երկրորդ՝ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան շահավետ կողմնակի եկամուտ է։ Այսօր շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, որտեղ արևային էներգիան զարգանում է, գործում է «Կանաչ սակագին»: Վերջինս հստակ մեխանիզմ է, որով պետությունը էներգիայի այլընտրանքային աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիա է գնում մասնավոր անձանցից։ Այսինքն ոչ միայն կարճ ժամկետում մարում եք գումարը, այլ նաև կողմնակի եկամուտի շնորհիվ նվազեցնում եք ընդհանուր ծախսը: Հենց սա է օր օրի ավելացող արևային կայանների պատճառը։
Թա՞նկ է արդյոք արևային կայանի տեղադրումը
Արևային կայանի տեղադրումը բավական բարձր արժեք ունի, բայց դրանից ստացված խնայողությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան ներդրումը: Ավելին՝ ներկայումս բանկերը և վարկային կազմակերպությունները առաջարկում են սուբսիդավորման հատուկ պայմաններ. ձեռք եք բերում հիմա, վճարում՝ հետագայում՝ շատ փոքր մասերով:
Արդյո՞ք արևային վահանակները աշխատում են ձմռանը
Արևային վահանակները աշխատում են արևի լույսով, ոչ ջերմությամբ։ Հետևաբար տարբերություն չկա՝ ամառ է, թե ձմեռ։ Իհարկե ձմռանը ավելի քիչ են արևային ժամերը, հետևաբար վահանկները ունեն ցածր արտադրողականություն, բայց աշխատում են:
Իսկ ձմռան ցածր արտադրողականությունը բավարա՞ր է հոսանքի ծախսը զրոյացնելու համար
Այո, քանի որ ձմռան արտադրողականությանը գումարվում է ամառվա գերարտադրողականությունը։ Ամռանը սովորաբար արևային կայանը արտադրում է շատ ավելին, քան անհրաժեշտ է սպառողին։ Ավելացուկային էլեկտրաէներգիան կուտակվում է հոսանքի բաժանորդային քարտի վրա և օգտագործվում է ձմռան ամիսներին։