+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչու՞ պետությունն այլևս չի ֆինանսավորում արևային համակարգերի տեղադրումը

Վերջին տարիներին արևային էներգետիկան Հայաստանում զարգացել է աննախադեպ արագությամբ։ Եթե մի քանի տարի առաջ արևային համակարգերի տեղադրումը դիտվում էր որպես ապագայի լուծում, ապա այսօր այն դարձել է կայուն և լայնորեն կիրառվող էներգետիկ աղբյուր։

2021 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունի կողմից ընդունված էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ նախատեսվում էր, որ մինչև 2030 թվականը արևային էներգետիկան պետք է կազմի ընդհանուր էներգետիկ համակարգի շուրջ 15%-ը, մոտավորապես 1000 ՄՎտ տեղադրված հզորությամբ։

Սակայն ոլորտի ակտիվ զարգացումը, մասնավոր ներդրումների աճը և տեխնոլոգիաների հասանելի դառնալը բերեցին նրան, որ այս ցուցանիշը ոչ միայն իրականացվեց, այլև գերակատարվեց։ Այսօր Հայաստանում արդեն տեղադրված է 1040 ՄՎտ-ից ավելի արևային հզորություն, ինչը կազմում է շուրջ 17,5% ընդհանուր էներգետիկ համակարգից։

Ինչո՞ւ դադարեցվեց պետական ֆինանսավորումը

Պետական սուբսիդիաների հիմնական նպատակը որևէ ոլորտի մեկնարկային զարգացումն ապահովելն է։ Երբ ոլորտը հասնում է ինքնաբավ մակարդակի, պետական ուղղակի աջակցությունը աստիճանաբար դադարում է՝ տեղ ազատելով շուկայական մեխանիզմներին։

Արևային էներգետիկայի դեպքում կարելի է առանձնացնել մի քանի հիմնական պատճառ․

  • ոլորտը հասել է կայուն զարգացման փուլին,
  • արևային համակարգերի արժեքը զգալիորեն նվազել է,
  • բանկային և վարկային գործիքներն արդեն հասանելի են քաղաքացիներին և բիզնեսին,
  • մասնավոր սեկտորը ակտիվորեն ներդրումներ է կատարում առանց պետական աջակցության։

Այս պայմաններում պետության շարունակական ֆինանսավորումը այլևս անհրաժեշտ չի համարվում։

Նոր ուղղություն․ կուտակիչներով արևային համակարգեր

Չնայած դասական արևային համակարգերի սուբսիդավորման դադարեցմանը, պետությունը չի հրաժարվում ոլորտի զարգացման քաղաքականությունից։ Ներկայումս մշակվում է նոր նախագիծ, որը նախատեսում է կուտակիչներով (ակումլյատորներով) արևային համակարգերի սուբսիդավորում։

Սա կարևոր քայլ է, քանի որ կուտակիչները թույլ են տալիս՝

  • պահպանել արտադրված էլեկտրաէներգիան,
  • նվազեցնել ցանցից կախվածությունը,
  • ապահովել էլեկտրամատակարարում նաև գիշերային ժամերին կամ անջատումների դեպքում։

Էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ

Զուգահեռաբար պետությունն աշխատում է նաև արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Սա նշանակում է, որ ապագայում արևային էներգիան կարող է դառնալ ոչ միայն ներքին սպառման աղբյուր, այլև տնտեսական եկամուտ ապահովող ռեսուրս։

Պետության կողմից արևային համակարգերի ուղղակի ֆինանսավորման դադարեցումը չի նշանակում ոլորտի անկում։ Ընդհակառակը՝ դա վկայում է, որ արևային էներգետիկան Հայաստանում արդեն ձևավորված, մրցունակ և ինքնուրույն ոլորտ է։

Հաջորդ փուլում շեշտը դրվում է տեխնոլոգիական խորացման, կուտակիչների ներդրման և արտահանման հնարավորությունների վրա, ինչը արևային էներգետիկան դարձնում է ոչ միայն էկոլոգիական, այլև ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտ։

Անվճար խորհրդատվության համար կարող եք կապվել https://ecostep.am/contact/

Ծանոթացեք Էկո Ստեպի Արևային կայանների նախագծերին այստեղ՝ https://ecostep.am/our-projects/?projects=for-business

Հետադարձ զանգի պատվեր