+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Կանաչ գույնը նորաձևության մեջ

Կանաչ գույնը նորաձևության մեջ։ Ո՞վ ես դու, եթե կանաչը գերակշռում է քո զգեստապահարանում։

EcoStep

Այսօրվա մեր թեման ոչ թե էներգետիկան է, այլ՝ նորաձևությունը։

Չէ՞ որ կանանց ամենահետաքրքիր թեմաներից մեկն է սա։

 

Կխոսենք նորաձևության մեջ կանաչի մասին

Նկատում եք չէ՞՝ որքան է լցվել նորաձևությունը կանաչ գույնով։ 2021 թվականի գլխավոր գունային թրենդները կարծես թե հենց կանաչի շուրջն են պտտվում։

 

Գուցե սա թրենդ է, որ պտտվում է բնության շուրջ։ Հենց այսպես են բացատրում նորաձևության քննադատները։

Չէ՞ որ առաջին բանը, ինչից ոգեշնչվում է արվեստագետը, դիզայները՝ բնությունն է։

Կանաչը տարածվում է իր բոլոր երանգներով՝ բաց անանուխից, մինչև շատ մուգ կանաչ։

 

Բայց ինչու՞ կանաչը այդքան շուտ կարողացավ տարածվել նորաձևության շուկայում։ Ի՞նչն էր պատճառը, որ մարդիկ այն ավելի շուտ ընկալեցին, քան օրինակ նեոնային գույների մուտքը շուկա։

 

Գույների հոգեբանությունը իհարկե կտա այս հարցի պատասխանը։

Գույնի ընտրությունը անձի կողմից խոսում է իր զգացմունքների, բնավորության, զգացողությունների մասին։

 

ԿԱՆԱՉԸ ԲՆԱԿԱՆ Է։

Շատ մարդիկ կանաչը իհարկե ասոցոցնում են բնության հետ ներդաշնակության հետ։ Չէ՞ որ սա հենց այն գույնն է, որը համարվում է ուղեղը լիցքաթափող գործիք արևելյան երկրներում։

 

ԿԱՆԱՉԸ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ Է։

Ուշադրություն, կանաչի հանգստության կողքին թաքնված է հաջողություն սիրող մարդկանց հոգեբանությունը։ Կանաչը ասոցացվում է փողի հետ։ Այն փող է, հաջողություն, նույնիսկ՝ խանդ ու նախանձ։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանաչ ընտրող մարդիկ դեպի հաջողություն ձգտող մարդիկ են։ Գործարարների հիմնական մասը ընտրել է կանաչը՝ որպես սիրելի գույն։

 

ԿԱՆԱՉԸ ԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ Է։

Գույնը անդրադառնում է մարդու՝ ոչ միայն այդ պահի զգացողությունների հետ, այլ նաև մնում է իր հիշողության մեջ։ Պատկերացրեք, ինչքան հոգնած տեսք ունի մարդը, որը գործի բերումով անընդհատ գունագեղ, ճնշող ու աղմկոտ միջավայրում է։ Համաձայնվեք, որ ունեք այդպիսի ծանոթներ, ովքեր միշտ հոգնած են․ ոչինչ անելու ցանկություն չունեն։

Մարդիկ, որոնք աշխատում են կանաչ միջավայրում, ավելի հանգիստ ու դրական են լինում։

Եվ վերջապես՝

 

ԿԱՆԱՉԸ ՍԿԻԶԲ Է։

Այլապես ինչու՞ են ասում՝ կանաչ ճանապարհ, կանաչ լույս։

 

Շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում, կանաչ հագուստ կրեք։ Փաստորեն մեր ընտրած գույնը ոչ միայն խոսում է մեր մասին, այլ նաև նշանակություն ունի մեր հետագա աուրայի վրա։

Հետադարձ զանգի պատվեր