Ինչ է ջերմային պոմպը
Ի՞նչ է ջերմային պոմպը։ Ինչպե՞ս է այն բարելավում հարմարավետությունը և ստեղծում խնայողություն:
Ի՞նչ է ջերմային պոմպը։ Ինչպե՞ս է այն բարելավում հարմարավետությունը և ստեղծում խնայողություն:
ԱՄՆ-ում այդքան տարածված ջեռուցման և հովացման համակարգը՝ ջերմային պոմպը, սկսում է ակտիվորեն տարածվել նաև Հայաստանում։ Սակայն շատերը դեռ չունեն բավարար պատկերացում ջերմային պոմպի աշխատանքի և առավելությունների մասին։
Արտաքինից համակարգը շատ է նման օդորակիչի։ Այն տեղադրվում է դրսում՝ ձգվելով պատին կամ տեղադրվելով գետնին։ Պոմպը հնարավորություն ունի օդից կամ գետնից վերցնել ցուրտը և վերածել այն տաք օդի՝ տաքացնելով տունը և հակառակը՝ այն կարող է օդից կամ գետնից վերցնել տաքությունը և վերածել սառը օդի՝ կատարելով օդորակչի ֆունկցիա։
Ջերմային պոմպը հիանալի տարբերակ է ջեռուցման ծախսը խնայելու համար։
Ո՞րն է ջերմային պոմպի աշխատանքի սկզբունքը։
Ավելի լավ պատկերացնելու համար ջերմային պոմպը կարելի է սառնարանի կամ ավանդական օդորակիչի հետ համեմատել։ Վերցնելով դրսի օդը կամ գետնի միջի ջերմաստիճանը՝ այն անց է կացնում գալարի միջով, տաքացնում կամ սառեցնում այն՝ կախված հրահանգից։
Պոմպը կարող է աշխատել նույնիսկ շատ ցուրտ եղանակային պայմաններում՝ ամենացուրտ ջերմաստիճանից բարձր ջերմաստիճան ստեղծելով և հակառակը։
Այն բարելավում է նաև օդի որակը։ Եթե ավանդական ջեռուցման կամ օդի սառեցման համակարգերը ստեղծում են օդի չորություն, ապա ջերմային պոմպը պահում է հարաբերական խոնավություն օդում։
Որքանո՞վ է էֆեկտիվ ջերմային պոմպի տեղադրումը։
Որպես օդը սառեցնող համակարգ՝ ջերմային պոմպը նույնքան էֆեկտիվ է, որքան կենտրոնացված սառեցման համակարգը և ավելի էֆեկտիվ, քան սովորական օդորակիչը։
Որպես ջեռուցման համակարգ՝ ջերմային պոմպը գրանցում է առավելագույն էֆեկտիվություն։ Ըստ վիճակագրության՝ հոսանքի կամ գազի ծախսի 20-70%-ը այն ունակ է զրոյացնելու՝ կախված տան ջեռուցման ծախսի մակարդակից։
Ջերմային պոմպը հիանալի աշխատում է տաք հատակի, բոլոր տեսակի տաքացուցիչների, ռադիատորների հետ։ Հիմնվելով տաքացուցիչների տեխնիկական առանձնահատկությունների վրա՝ տարբեր են ջերմային պոմպի առաջարկվող հզորությունները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե լինեն չնախատեսված դեպքեր և չհերիքի ջերմային պոմպի հաշվարկված հզորությունը՝ այն կհամատեղի իր աշխատանքը տանը առկա էլեկտրական կամ գազային ջեռուցման համակարգերի հետ՝ չստեղծելով անհարմարություններ։
Ջերմային պոմպի աշխատանքը իդեալական համադրվում է արևային կայանի հետ։ Արևային համակարգը ստեղծում է անվճար հոսանք, որը սնուցում է ջերմային պոմպի աշխատանքը և տան մնացած կենցաղային տեխնիկայի աշխատանքը։
Համադրելով երկու էկո համակարգերը՝ տան կոմունալ ծախսերը կարող են հասնել նույնիսկ զրոյի։
EcoStep • 15 Մյս 2024
ՀՀ կառավարության որոշումը՝ խթանել արևային էներգետիկայի զարգացումը, ուժի մեջ է արդեն պրակտիկորեն։