Ջերմային պոմպերի տեսակները․ օդային, հողային և ջրային
Ջերմային պոմպերի տեսակները․ օդային, հողային և ջրային
Ջերմային պոմպերի տեսակները․ օդային, հողային և ջրային
Էներգաարդյունավետության զարգացմամբ ջերմային պոմպերը դարձել են ժամանակակից տների և բիզնեսների ամենախելացի լուծումներից մեկը։ Դրանք ապահովում են ինչպես ջեռուցում, այնպես էլ սառեցում և տաք ջուր՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերն ու ածխաթթու գազի արտանետումները։
Բայց ի՞նչ տեսակների են լինում ջերմային պոմպերը, և որն է առավել հարմար ձեզ համար։
Օդային ջերմային պոմպերը վերցնում են ջերմությունը դրսի օդից և փոխանցում այն ձեր տան ջեռուցման համակարգին։
Այս տարբերակը այսօր ամենատարածվածն է՝ իր մատչելիության և տեղադրման հեշտության շնորհիվ։
Առավելություններ․
Օգտակար են՝ տների, փոքր և մեծ բիզնեսների և նոր կառուցվող շինությունների համար։
Հողային համակարգերը վերցնում են էներգիան հողի ստորգետնյա շերտերից, որտեղ ջերմաստիճանը կայուն է տարվա բոլոր եղանակներին։
Առավելություններ․
Օգտակար է՝ առանձնատների, արտադրական տարածքների և մեծ մակերես ունեցող շինությունների համար։
Իհարկե այս տարբերակը համեմատած օդային ջերմային պոմպերի՝ ավելի թանկ է արժեքով։
Ջրային համակարգերը օգտագործում են ջերմությունը ստորգետնյա կամ բաց ջրային աղբյուրներից՝ գետերից, լճերից կամ ջրհորներից։
Առավելություններ․
Օգտակար է՝ տարածքներում, որտեղ առկա են բնական ջրային աղբյուրներ։
Ջրային ջերմային պոմպերը չունեն լայն տարածում Հայաստանում։
Ջերմային պոմպերը՝ անկախ տեսակից, համարվում են ժամանակակից էներգախնայող համակարգերի հիմքը։ Դրանք օգնում են միաժամանակ խնայել և պաշտպանել բնությունը՝ առանց հարմարությունից զիջելու։
Eco Step-ում առաջարկում ենք բարձրորակ օդային ջերմային պոմպերի լուծումներ՝ ըստ ձեր տարածքի առանձնահատկությունների և էներգետիկ պահանջների։
Կապվեք մեզ հետ՝ խորհրդատվության և անհատական հաշվարկի համար։