+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Տան արևային ջեռուցում։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել ՀՀ-ում

Տան արևային ջեռուցում։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել Հայաստանում

EcoStep

Տարիներ առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի ապահովել տան ջեռուցումը՝ դրա հետ կապված ծախսերը հասցնելով նվազագույնի։ Այժմ դա իրական է և հնարավոր է արևային ջեռուցման տարբեր միջոցների շնորհիվ։ Օգտագործելով արևային էներգիան՝ մենք հնարավորություն ունենք հատուկ համակարգերի միջոցով այն վերածել կայուն էներգիայի աղբյուրի և ապավել տան ջեռուցումը ամբողջ տարվա ընթացքում։

Մեր երկրում բոլոր նախադրյալները կան այս մեծ առավելությունից օգտվելու համար՝ արևային էներգիայի մեծ պաշար, նպաստավոր կլիմայական պայմաններ։ Բացի այդ պետության կողմից կան հատուկ մշակված ծրագրեր, որոնք թույլ են տալիս բնակիչներին տեղադրել և արդյունավետ օգտործել տան արևային ջեռուցման համակարգերը։

Այստեղ մանրամասն խոսելու ենք տան արևային ջեռուցման, դրա տեսակների, պրոցեսի մասին, քննարկելու ենք, թե ինչպես է դա հնարավոր իրացնել Հայաստանում։ Ցույց ենք տալու արևային համակարգերի արդյունավետությունը և խոսելու ենք ընդհանուր էկոհամակարգի վրա այլընտրանքային էներգիայի դրական ազդեցության մասին։ Քննարկվող թեմաները շատ կարևոր են այնքանով, որ հնարավորություն կտան շատերին պատկերացում կազմել և բացահայտել նվազագույն ֆինանսական միջոցներ պահանջող արևային համակարգերի մասին և տիրապետել օգտագործման առավելություններին։

Ի՞նչ է արևային ջեռուցումը և ինչպես է այն աշխատում

էներգիայի աղբյուրները ամենուր են բնության մեջ։ Արև, քամի, ջուր, հող՝ յուրաքանչյուրը էներգիայի մեծ պաշար ունի: Հիմնական խնդիրը մարդկության կողմից դրա ճիշտ և արդյունավետ օգտագործումն է։ Տան և առօրյա սպառման համար էներգիայի ամենահզոր այլընտրանքային աղբյուրներից մեկը արևային ճառագայթումն է։ Հենց այն էլ ապահովում է տան արևային ջեռուցումը։

Արևային ջեռուցումը շատերին հայտնի է նաև «կանաչ էներգիա» անունով, քանի որ սպառելով արևային էներգիա առաջին հերթին մեր մասնակցությունն ենք ունենում կլիմայանակ փոփոխությունների դեմ պայքարին՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։

Արեգակնային էներգիան, որը ստանում ենք ամբողջ տարին, ի վիճակի է դառնալ այլընտրանքային էներգիայի աղբյուր նույնիսկ սաստիկ սառնամանիքներում բնակվող երկրի տաքացման համար: Կարևոր է սովորել և լիարժեք տիրապետել էներգիայի՝ որպես ջեռուցման համակարգ օգտագործման բոլոր դետալներին։

Արևային էներգիան հավաքելու և փոխակերպելու համար օգտագործվում են  արևային մարտկոցներ, որոնք էլ իրենց հերթին օգտագործվում են ֆոտոէլեկտրական փոխարկիչների և կոլեկտորների վրա։ Վերջիններս խողովակների համակարգեր են, որոնք հատուկ հովացուցիչ նյութ են ներառում:

Արևային կայանները ունեն բարձր արդյունավետություն։ Այն կարծիքը, որ արևը չի կարողանում հաղթահարել տան ջեռուցումը, ճիշտ է միայն սխալ տեղադրման և անհրաժեշտ էներգիայի ու ջերմության քանակի սխալ հաշվարկների դեպքում։ Օպտիմալ ընտրված արևային կայանը բավականին ընդունակ է ինքնավար ջեռուցում ապահովելու:

 

Օրինակ՝  վերցնենք նախագիծ, որի համար հաշվարկվում է և խորհուրդ է տրվում տեղադրել 6 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արդեն պարզ է, որ չջեռուցվող ամիսների ընթացքում կայանից կսպառվի 2 կՎտ/ժ արտադրված էներգիա, իսկ մնացած 4 կՎտ/ժ-ը՝ կկուտակվի էլ․ ցանցում՝ բաժանորդային քարտի համարի վրա։ Ջեռուցման ամիսների ընթացքում կուտակված կՎտ-ները ավտոմատ կերպով հետ կվերադառնան և, գումարվելով հաճախորդի տանիքին տեղադրված 6 կՎտ-անոց արևային կայանին, կօգտագործվեն հետագա ջեռուցման համար։

Արևային կայան տեղադրելիս պետք է անպայման հաշվի առնել վերջինիս հզորությունը։ Ենթադրենք՝ տան հոսանքի ծախսերը զրոյացնելու համար 2 կՎտ հզորությամբ արևային կայան եք տեղադրել։ Սակայն եթե ձմռանը էլեկտրական ջեռուցման համակարգ օգտագործենք, կայանի հզորությունը հաստատ չի հերիքի։ Հաշվարկելով հաճախորդի տան մակերեսը, ջեռուցման էլեկտրական կաթսայի, տաքացուցիչների կամ այլ սարքավորումների հզորությունները՝ Էկո Ստեպի ինժեներական թիմը խորհուրդ է տալիս տեղադրել օպտիմալ հզորությամբ արևային կայան, որը թույլ կտա ձմռան համար բավականաչափ էներգիա կուտակել։ Նաև կարևոր է հաշվի առնել այն փաստը, թե որ մարզում, որ քաղաքում է կայանը տեղադրվելու․ չէ՞ որ Հայաստանում ամեն մարզ ունի տարբերվող և իրեն բնորոշ կլիմայական հատկանիշներ, եղանակային տարբեր պայմաններ։

Հայաստանի էներգետիկ իրավիճակը և այլընտրանքային լուծումներ

Հայաստանի Հանրապետությունը չունի բավարար տեղական հանածո էներգետիկ վառելիքի բնական պաշարներ։ Այդ պատճառով էլ Հայաստանը էներգիայի արտադրման պրոցեսում օգտագործելով արևային էներգիան լուծում է այլընըտրանքային էնէերգիաի պաշար ստանալու խնդիրը։ Հայաստանը իր կլիմայական պայմանների և աշխարհագրական դիրքի շնորհիվ ունի արևային էներգիայի մեծ ներուժ ՝ արևափայլի տարեկան մոտ 2500 ժամ տևողություն և 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտ ժ., իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կվտ. ժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով։ Ամեն մարզում գրանցված արդյունքները տարբեր են՝ կախված տեղանքին բնորոշ բնակլիմայական պայմաններից։

Ի ուրախություն ՀՀ քաղաքացիների՝ պետությունը մեզ հնարավորություն է տալիս  հնարավորինս արդյունավետ օգագործել արևային ջեռուցումը։ Օրինակ՝ չջեռուցվող 7 ամիսների ընթացքում կարող ենք կուտակել արևից ստացված էլեկտրաէներգիան ՀԷՑ-ում։ Ստացվում է, որ տեղադրելով հզոր արևային կայան, մենք չջեռուցվող, տաք ամիսների ընթացքում կիլովատներ ենք կուտակում էլ․ ցանցում, որը այս պարագայում մեզ համար կատարում է արևային մարտկոցի դեր։ Ունենալով կուտակված կիլովատներ՝ ՀԷՑ-ը մեզ հնարավորություն կտա օգտագործել կուտածված հզորությունը տարվա վերջում՝ ջեռուցվող ամիսների ընթացքում և չվճարել հոսանքի դիմաց։

Նախկինում ՀԷՑ-ը թույլ էր տալիս օգտագործել կուտակած հոսանքը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, որից հետո հաշվարկ էր կատարվում՝  ամփոփելով տարին։ Համաձայն նախկին օրենքի՝ եթե հաճախորդի մոտ դեռևս մնում է կուտակած հոսանք էլ․ ցանցում,  ցանցը գումար է փոխանցում է հաճախորդի բանկային հաշվին՝ գնելով տվյալ կուտակված հոսանքը սահմանված սակագնի կես գնով։ Սակայն, ի ուրախություն բոլոր նրանց, ովքեր արևային համակարգերի սիրահար են, այժմ գործում է նոր օրենք, որի համաձայն հաշվարկային տարի կդիտարկվի տվյալ տարվա մայիսի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահանտվածը։ Ստավցում է, որ մարդիկ կկարողանան արևային համակարգով տունը ջեռուցել ամբողջ ձմեռ՝ առանց սպառման ժամկետների սահմանափակման։ 

Արևային ջեռուցման համակարգերի տեսակները

Ցանկացած մարդ կարող է օգտվել էներգիայի այլընտրանքային աղբյուրներից՝ տեղադրելով կայան, որը հարմար է բնակարանին կամ առանձնատանը։ Սակայն բուն պրոցեսը լիովին հնարավոր է, մարդիկ անգամ տնտեսություն են վարում` օգտագործելով արևային էներգիա։

Կոմունալ ծախսերը բոլորիս են մտահոգում և յուրաքանչյուր ողջամիտ սեփականատեր կամ բնակիչ հավանաբար մտածում է իրական և արդյունավետ ուղիներ՝ նվազեցնելու այդ ծախսերը: Այժմ խոսենք արևային ջեռուցման համակարգերի այն տեսակների մասին, որոնք լայն կիրառում են և զգալիորեն նպաստում են կոմունալ ծախսերի նվազեցմանը։

Տան կամ բնակելի տարածքների համար կիրառվում են

Արևային ՖՎ կայանների բաղկացուցիչ մաս են կազմում փոխակերպիչը (ինվենտոր), հաշվիչը և էլեկտրական ցանցը։ Համակարգը թույլ է տալիս խնայողություններ անել և նվազեցնել էլեկտրաէներգիայի ընթացիկ ծախսերը։ Արևային ՖՎ կայանը երկարաժամկետ ներդրում է, որը տալիս է  նշանակալի և շոշափելի արդյունք: ՖՎ կայանի շահագործման ժամկետը առնվազն 20 տարի է, իսկ վահանակների ճիշտ տեղադրումը, բոլոր ստանդարտների պահպանումը կնպաստեն կայանի երկարակեցությանը և դրա կայուն աշխատանքին:

Վահանակների առավելությունը կայանում է նրանում, որ նրանք հնարավոր են դարձնում  այնպիսի մարտկոցների միացումը, որոնք կուտակում են ավելորդ էներգիա, որն էլ իր հերթին կարելի է օգտագործել նաև գիշերը։ Իսկ արևային մարտկոցների օգտագործման միակ թերությունն այն է, որ խիստ կլիմայական պայմաններում դրանք տեղադրումը տնտեսապես հնարավոր չէ, քանի որ նրանք չեն կարող ծառայել որպես ջեռուցման հիմնական աղբյուր:

Արևային անջատ ճնշումային ջրատաքացուցիչները նախատեսված են ավելի մեծ ծավալով տաք ջրի սպառողների համար։ Այս համակարգը հիմնականում նախատեսված է ռեստորանների, սպորտային ակումբների, հյուրանոցների և մեծ մակերեսով առանձնատների համար։ Այն իդեալական լուծում և ներդրում է էներգիա ստանալու և համապատասխան ծախսը կրճատելու համար։

Ճնշումային ջրատաքացուցիչները պոմպերով են աշխատում։ Դրանց աշխատանքն ավելի արդյունավետ է և ավելի քիչ տեխնիկական սպասարկում է պահանջում։ Անվանումն ինքնին հենց հուշում է մեզ, որ  ջուրը սպառողին է հասնում ճնշման շնորհիվ։ Կարևոր է նշել, որ պրոցեսի ընթացքում ջուրը չի տաքանում խողովակներում. ջրատաքացուցիչը  ներառում է պղնձե ձողեր, որոնք տաքացնում են ամբողջ համակարգի ջուրը։

Համակարգի շնորհիվ սպառողները հնարավորություն են ստանում ունենալ կենցաղային տաք ջուր ամբողջ 12 ամիսների ընթացքում։ Ամռանը ջրի ջերմաստիճանը կարող է հասնել եռման աստիճանի, իսկ ձմռանը մոտավորապես ունենում ենք 45-55 °С ջերմաստիճան։ Համակարգերը կարող են աշխատել անգամ մինչև -30°С աստիճանի դեպքում։

Արևային ֆվ կայանների և ջրատաքացուցիչների մեծ ընտրանի կարող եք ձեռք բերել Էկո Ստեպ ընկերությունում։ Մենք կօգնենք տեղադրենք արևային համարակարգերը շահավետ և հարմար պայմաններով և կերաշխավորենք դրանք արդյունավետ աշխատանքը։

Կապ հաստատելու համար` https://ecostep.am/contact/

Ինչպե՞ս է աշխատում տան արևային ջեռուցման համակարգը և ի՞նչ օգուտներ ունի

 

Տանը արևային ջեռուցման համակարգ տեղադրելու պահից բնակիչը հրաժարվում է գազից՝ անցնելով էլեկտրականության։ Էլեկտրականությամբ աշխատող ջեռուցման համակարգի ծախսը գրեթե զրոյացվում է արդեն ՖՎ համակարգի միջոցով։

Սովորաբար նման նախագծերի համար տեղադրվում են 10-20 կՎտ հզորությամբ արևային կայաններ, որոնք աշխատանքի սխեման հետևյալն է՝

  • Չջեռուցվող ամիսների ընթացքում, երբ արևային ժամերի քանակը ավելի շատ է, արտադրվում է մեծ քանակությամբ հոսանք։ Սակայն քանի որ տան ընդհանուր կոմունալ ծախսը քչանում է, և, բնականաբար, կուտակված հոսանքը չի օգտագործվում, այն կուտակվում է էլեկտրոցանցի ՝ բնակչի բաժանորդի քարտի համարի վրա՝ որպես ավելցուկային հոսանք։

Այս ավելցուկային հոսանքը բնակիչը ավտոմատ կերպով սկսում է օգտագործել ձմռանը, երբ հոսանքի ծախսն ավելանում է՝ համապատասխան ջեռուցման հետևանքով։ Ստացվում է, որ ամբողջ ձմեռ, մինչև Մայիսի 1-ը, բնակիչը օգտվում է իր տանիքի ՖՎ կայանի արտադրած հոսանքից և իր ավելցուկային կուտակումներից։

Ամփոփելով արևային էներգիայի մասին ամբողջ տեղեկությունը՝ վստահ կարող ենք ասել, որ այլընտրանքային էներգիայի առավելությունները ակնհայտ են։ Օգտագործելով  էներգիայի «էկո» աղբյուր և նպաստելով շրջակա միջավայրի բարելավմանը՝ մեր քայլն ենք անում դեպի ավելի բարեկեցիկ ապագա։ Դե իսկ ֆինանսական օգուտը, անխոս, իր կարևոր դերն խաղում արևային էներգիայի ընտրության հարցում։

Որպեսզի ընտրությունը լինի արդարացված, իսկ նախնական ծախսերը լիովին չեղարկվեն կատարված խնայողությունների հաշվին պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք – ինչպես և ում կողմից է տեղադրված համակարգը։

Էկո Ստեպ ընկերությունը, իր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, հասանելի է դարձնում այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասարակության բոլոր շերտերի համար։ Համագործակցելով ՀՀ առաջատար ֆինանսական կառույցների հետ՝ ընկերությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել էներգախնայող պրոդուկներ մատչելի և շահավետ պայմաններով։

Բոլոր մանարամասները կգտնեք այստեղ՝ https://ecostep.am/

 

Հաճախ տրվող հարցեր

  1. Որքանո՞վ է ձեռնտու արևային էներգիայի օգտագործումը

Արևային վահանակների տեղադրումը և արևային էներգիայի օգտագործումը միանշանակ ձեռնտու է՝ կրճատելով կենցաղային ծախսերը առնվազն 2-3 անգամ։

 

  1. Արևային ջեռուցման համակարգը աշխատու՞մ է արդյոք ամպամած, մառախլապատ եղանակին կամ գիշերը։

Արևային ջեռուցման համակարգերի աշխատանքը կախված է լուսավորության մակարդակից: Ջուրը գրեթե չի տաքանա մառախլապատ եղանակին: Իսկ օրինակ արևային ջրատաքացուցչի ջուրը կտաքանա տարբեր ջերմաստիճանների՝ կախված ամպամածության աստիճանից։ Ձմռանը արևի ուղիղ ճառագայթների դեպքում ջրի տաքությունը կհասնի կենցաղում օգտագործման համար անհրաժեշտ աստիճանի և ավելի բարձր, անգամ եթե դրսում խիստ ցուրտ է: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև եռման աստիճանի:

  1. Ինչպե՞ս խնամել արևային վահանակները։

Ցանկալի չէ մաքրել արևային վահանակները ձյան շերտից: Ձնառատ եղանակին դա նպատակահարմար չէ, քանի որ արև չկա, իսկ վահանակները կրկին պատվելու են ձյունով: Իսկ արևոտ եղանակին ձյունը հալվում է վահանակների տաքանալուն զուգահեռ: Եթե վահանակները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայի կտորով կամ դիմել հատուկ մաքրման ծառայությունների օգնությանը: Չի կարելի մաքրել վահանակները արևային եղանակին, երբ դրանք տաք են: Ընդհանուր առմամբ՝ տարին մեկ անգամ կարիք է լիովին մաքրել վահանակները։

 

Հետադարձ զանգի պատվեր