+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչպե՞ս է Աշխատում Արևային Կերպափոխիչը

Ինչպե՞ս է աշխատում արևային կերպափոխիչը։ Ո՞րն է նրա առաքելությունը։

Կերպափոխիչը, կամ ինչպես ընդունված է ասել՝ արևային ինվերտորը արևային համակարգի ամենակարևոր մասն է կազմում։ Իր հիմնական աշխատանքը արևային վահանակներից եկող հաստատուն հոսանքի փոխակերպումն է փոփոխականի։
Այսինքն, արևային կերպափոխիչի իմաստը արևային համակարգից արտադրվող հոսանքը օգտագործելի սարքելն է՝ 220Վ միաֆազ հոսանքի դեպքում կամ 380Վ եռաֆազ հոսանքի դեպքում։

Բացի հիմնական հոսանքի կերպափոխման աշխատանքից՝ արևային ինվերտորը կատարում է երեք հիմնական առաքելություն՝ լարման վերահսկում, կապ ցանցի հետ և վթարային անջատումներ։

Կապը ցանցի հետ և վթարային անջատումները իրականանում են ներցանցային ռեժիմում աշխատող արևային կերպափոխիչի կողմից։ Անջատումները պարտադիր են ներցանցային ռեժիմում աշխատող ինվերտորների համար։ Դա անվտանգության համար է նախատեսված, որը ցանցի անջատման դեպքում թույլ չի տալիս արևից ստացվող հոսանքը գնա էլ․ ցանց։ Հակառակ դեպքում այն կարող է լինել վտանգավոր մարդու կյանքի կամ առողջության համար։

Արևային ինվերտորը արևային ֆոտովոլտային համակարգի սիրտն է։

Դասակարգվում է արևային ինվերտորի երեք տեսակ՝

  1.  Ավտոնոմ
  2.  Հիբրիդային
  3. Ներցանցային
  • Ավտոնոմ արևային կերպափոխիչները անջատ են ցանցից։ Համակարգում կիրառվում են նաև մարտկոցներ։ Ցանցից հոսանքազրկման դեպքում ավտոնոմ ինվերտորները շարունակում են իրենց աշխատանքը՝ միանալով մարտկոցին։ Ավտոնոմ արևային կայանները լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության, մեղվապահության ոլորտում, այնտես, որտեղ ցանց չկա և հոսանքի ստացման միակ լուծումը մարտկոցների տեղակայումն է։
  • Հիբրիդային ինվերտորները աշխատում են և՛ ներցանցային սիստեմում, և՛ մարտկոցներին միացած։ Այս դեպքում ինվերտորը առաջնայինը աշխատում է ցանցի հետ։ Հոսանքի ավելցուկը կուտակվում է և՛ ցանցում, և՛ մարտկոցում։ Այն դեպքում երբ մարտկոցը 100% լիցքավորված է արևից, ավելցուկային հոսանքը անցնում և կուտակվում է ցանց։ Հիբրիդային կայանները ձեռնտու են բնակիչներին կամ գործարաններին, ովքեր ունեն հոսանքազրկման խնդիր՝ հաճախ է ցանցից անջատվում։ Հիբրիդային կայանի տեղադրման շնորհիվ, բնակիչը կամ բիզնեսը ունենում է անխափան հոսանք։
  • Ներցանցային ռեժիմում աշխատող արևային կայանները ամենատարածվածն են։ Նախ և առաջ այս կայաններն ավելի մատչելի են։ Ավելցուկային հոսանքը կուտակում են ցանցում, որն էլ պետք եղած ժամանակ ետ են բերում և օգտագործում։ Այսինքն մարտկոցի դերը 100 %-ով կատարում է էլ․ ցանցը։ Այս համակարգի միակ թերությունն այն է, որ ցանցից հոսանքազրկման դեպքում արևային կայանը նույնպես չի աշխատում՝ ինչպես վերը նշեցինք՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Էկո Ստեպ Արևային Համակարգեր ընկերությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած որակի քաղաքականությանը՝ խորհուրդ է տալիս տեղադրել գին-որակ հարաբերակցությամբ ամենաորակյալ GoodWe բրենդի ինվերտորները։

Հպարտությամբ ենք նշում, որ GoodWe բրենդը համարվել է աշխարհում №1 հիբրիդային ինվերտորի արտահանողը իր ծավալներով։

Հիմնվելով միայն բարձր որակի վրա՝ Էկո Ստեպի արևային թիմը տեղադրում է ամբողջական պաշտպանական համակարգեր՝ ապահովելով արևային համակարգի, արևային ինվերտորի անխափան ու երկարաժամկետ գործունեությունը։

Հետադարձ զանգի պատվեր