+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ի՞նչ է ինվերտորը և ինչ դեր ունի արևային կայանում

Արևային էներգիայի համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը ինվերտորն է։ Եթե արևային վահանակները համեմատենք արևի լույսը հավաքող «սրտի» հետ, ապա ինվերտորը կարելի է համարել համակարգի «ուղեղը»։ Առանց որի արևային կայանը չի կարող արդյունավետ աշխատել։

Ի՞նչ է ինվերտորը

Ինվերտորը էլեկտրական սարք է, որը վերափոխում է արևային վահանակների արտադրած ուղիղ հոսանքը՝ մեր կենցաղում և արդյունաբերության մեջ օգտագործվող փոփոխական հոսանքի։
Վահանակները արտադրում են այնպիսի հոսանք, որը անմիջապես չենք կարող օգտագործել կենցաղային տեխնիկայի՝ լամպերի, հեռուստացույցի, սառնարանի կամ համակարգիչների համար։ Ինվերտորն է ապահովում հոսանքի ճիշտ փոխակերպումը և դարձնում էներգիան կիրառելի։

Ինչու՞ է ինվերտորը կարևոր

  1. Էներգիայի կիրառելիություն – առանց ինվերտորի հնարավոր չէ արևային էներգիան ուղղակի օգտագործել մեր տներում և բիզնես տարածքներում։
  2. Արդյունավետության բարձրացում – ժամանակակից և որակյալ ինվերտորները վերահսկում են վահանակների աշխատանքը և ապահովում, որ համակարգը արտադրի հնարավորինս շատ էներգիա։
  3. Անվտանգություն – որակյալ ինվերտորը, որն ունի ներկառուցված պաշտպանիչ համակարգեր, պաշտպանում է արևային կայանի աշխատանքը լարումի տատանումներից և կարող է անջատել հոսանքը վտանգի դեպքում։ Իհարկե, որքան էլ հագեցած լինեն արևային ինվերտորները ներկառուցված պաշտպանիչ համակարգերով՝ միևնույն է, Էկո Ստեպ ընկերությունը տեղադրում է հավելյալ անվտանգության սարքեր՝ պաշտպանելով արևային կայանը գերլարումներից, կայծակից, ցանցից եկող տատանումներից և այլն։
  4. Կապ ու հսկողություն – նոր սերնդի ինվերտորները հնարավորություն են տալիս առցանց հետևել՝ որքան էներգիա է արտադրվել և սպառվել։

 

Ինվերտորների տեսակները

  • Ստրինգային – ամենատարածված տարբերակը, երբ մի քանի վահանակ միանում են մեկ ինվերտորի՝ համախմբվելով մեկ ստրինգի մեջ։
  • Միկրոինվերտորներ – տեղադրվում են յուրաքանչյուր վահանակի վրա՝ ապահովելով ավելի ճկուն և արդյունավետ կառավարում։

    Ցանցի հետ աշխատանքի տեսանկյունից՝ տարբերակում ենք՝
  • Ցանցային (on grid) արևային կերպափոխիչներ, որոնք սնուցվում են ցանցից։ Երբ ցանցն անջատվում է՝ դադարում է նաև կերպափոխիչի աշխատանքը։ Նման կայանները, որ կոչվում են ցանցային, չեն աշխատում հոսանքազրկման դեպքում և ունեն միայն խնայող բնույթ։
  • Հիբրիդային ինվերտորներ – Այս կերպափոխիչները աշխատում են մարտկոցների հետ զուգահեռ։ Այսինքն ինվերտորը հնարավորություն է տալիս հոսանքը կուտակել մարտկոցում, իսկ ավելցուկը, որ չի կուտակվել մարտկոցում՝ ուղարկել ցանց։ Նման կայանները նպատակ ունեն բացի խնայողությունից, ապահովել արևային կայանի տիրոջը նաև կոմֆորտի զգացողությամբ, քանի որ ցանցից հոսանքազրկման դեպքում արևային կայանը շարունակում է աշխատել՝ սնուցվելով մարտկոցներից։ 
  • Ավտոնոմ ինվերտորներ – այս համակարգերը տեղադրվում են այն դեպքում, երբ տեղանքում չկա ցանցին միանալու հնարավորություն՝ ինվերտորը միանում է միայն մարտկոցներին՝ առանց ցանցի գոյության։

Ի՞նչ օգուտ է բերում լավ ինվերտորը

Ճիշտ ընտրված և որակյալ ինվերտորը՝

  • ապահովում է կայանի երկարատև աշխատանք,
  • նվազեցնում է հոսանքի հնարավոր կորուստները,
  • Ապահովում է արևային կայանի անվտանգ աշխատանքը

Էկո Ստեպը առաջարկում է լավագույն ինվերտորները՝ Huawei և Solax բրենդների, որպեսզի Ձեր արևային կայանը աշխատի առավելագույն արդյունավետությամբ և ապահովությամբ։  

Անվճար խորհրդատվության համար կարող եք գրանցվել։

Հետադարձ զանգի պատվեր