Երևան
|
Համագործակցություն Արզնի էսթետիկա բժշկական կենտրոնի հետ։
Ամենաէսթետիկ ՖՎ նախագծերից մեկն իրականացվեց ամենաէսթետիկ կենտրոններից մեկում՝ Արզ Էսթ ՍՊԸ-ի պատվերով։
Տեղադրված արևային կայանը բժշկական կենտրոնին թույլ կտա խնայել տարեկան ավելի քան 2 300 000 դրամ՝ արտադրելով տարեկան ավելի քան 46 000 կՎտժ էլեկտրոէներգիա։
Կայանի իդեալական արտադրողականությունն ապահովելու համար տեղադրվել են
- Ամերիկյան Ameri Solar բրենդին պատկանող արևային մոդուլներ՝ մոնոկրիստալային PERC տիպի՝ թվով 58 հատ
- Huawei բրենդի արևային կերպափոխիչներ՝ թվով 3 հատ։
- Ամբողջ կայանը հագեցած է ամբողջական պաշտպանիչ համակարգերով։
Նախագիծն ի սկզբանե ուներ նպատակ՝ տեղավորել ավելի մեծ հզորություն՝ ավելի քիչ տարածքում։ Եվ մեր ինժեներական թիմը տվեց բիզնեսի համար հետաքրքիր և շահավետ, բայց միևնույն ժամանակ բարդ ինժեներական լուծումներ՝
- Բարդ ուղղահայաց տեղադրում կլինիկայի պատի վրա
- ՖՎ տեղադրում՝ որպես ավտոկայանատեղի
Ուրախ ենք հերթական ստացված համագործակցության համար՝ այս անգամ բժիշկների հետ։