Երևան
|
16.2 կՎտ
Կանաչ էներգիայի լուծումներ Հայասա հյուրանոցի համար
Ընկերության օգուտները նախագծից
Հավատարիմ մնալով «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի հետ տարիներ շարունակ մեր համագործակցությանը, այս անգամ մեր հերթական համագործակցությունը «Հայասա հյուրանոց Երևանի» նախագծի շուրջ էր։ Հյուրանոցի համար տեղադրվեց 16,2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան և թվով 540 վակումային խողովակներով արևային ճնշումային ջրատաքացուցիչներ, որոնք աչքի են ընկնում իրենց որակյալ աշխատանքով և բարձր արտադրողականությամբ։ Բիզնեսի համար կայանը կարտադրի տարեկան 24 300 կՎտժ էլեկտրոէներգիա, որը համարժեք է 1 300 000 դրամ տարեկան խնայողության։
Տեղադրված 16,2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի որակյալ աշխատանքի և բարձր արտադրողականության համար տեղադրվել են բարձր դասի արևային պրոդուկտներ՝ 36 հատ արևային, մոնոկրիստալային վահանակ՝ Half-cut, mono PERC տեխնոլոգիայով՝ Ամերի սոլար բրենդին պատկանող։
Արևային կայանը հագեցած է պաշտպանիչ բոլոր համակարգերով՝ հաստատուն և փոփոխական հոսանքի պաշտպանիչներով, իմպուլսային գերլարումներից պաշտպանիչ համակարգերով, ինչպես նաև կատարվել է հողանցում։
Ապրանքանիշներ, որոնք ներառվել են նախագծում
Նածագծի շրջանակներում տեղադրվել են Ameri Solar ապրանքանիշի վահանակներ, SOFAR ապրանքանիշի արևային կերպափոխիչներ և իհարկե բոլոր պաշտպանիչ ավտոմատիկ համակարգերը։
Ի՞նչ սարքավորումներ են տեղադրվել
- 36 հատ Ամերի սոլար 450 Վտ հզորությամբ մոդուլներ
- 3 հատ Սոֆար Սոլար15 կՎտ հզորությամբ ինվերտորներ
- Իմպուլսային գերլարումներից պաշտպանության համակարգեր
- Հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանիչ համակարգեր
Ինչո՞վ է զբաղվում «Հայասա Հյուրանոց Երևանը» ընկերությունը
«Հայասա հյուրանոց Երևանը» ոլորտի առաջատար հյուրանոցային ընկերություններից է, որը հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով։ Հյուրանոցը նախագծվել և կառուցվել է հանրահայտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Գտնվելով Երևանի կենտրոնում և իր այցելուներին է առաջարկում 5 կատեգորիայի 88 սենյակ՝ ստանդարտ, բարձրակարգ, դելյուքս, սուպերիեր դելյուքս և էքզյուզիվ սյուիտներ՝ սենյակի բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
Ժամանակն է խնայելու
Նախագիծը օգնում է հյուրանոցին ապահովել իր էներգետիկ պահանջմունքների որոշ մասը՝ խնայելով 1 300 000 դրամ տարեկան՝ միայն արևային ՖՎ համակարգից։
Իսկ Դուք չե՞ք ցանկանում խնայել և բավարարել Ձեր էներգետիկ պահանջմունքների ամբողջ մասը։
Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով, գին–որակ տեսանկյունից արևային ՖՎ համակարգի լավագույն տարբերակը։