+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Երևան

|

95.04կՎտ

Եվս մեկ կանաչ քայլ դեպի էներգախնայողություն՝ Advanced Para-ի կողմից

Հայաստանյան բիզնեսը շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել դեպի կայուն զարգացում: Advanced Para ընկերությունում տեղադրվել է 95.04 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որն ապահովել է Ակբա Լիզինգ վարկային կազմակերպության ֆինանսավորումը։

Ինչու՞ է ներդրումը արդարացված

Տեղադրված արևային կայանը տարեկան կարտադրի ավելի քան 137,000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ համարժեք 7 միլիոն դրամի խնայողության: Սա ոչ միայն նվազեցնում է բիզնեսի ծախսերը, այլև նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը:

Տեխնիկական Մանրամասներ՝

Advanced Para ընկերության արևային համակարգը ներառում է՝

  • Canadian Solar բրենդի երկկողմանի վահանակներ՝ BiHiKu7-660w մոդելի (660 Վտ հզորությամբ):
  • Huawei բրենդի կերպափոխիչներ՝ 60 և 30 կՎտ հզորությամբ:
  • Անոդացված ալյումինե մոնտաժման համակարգեր՝ լավագույն որակի համար:
  • Ամբողջական պաշտպանիչ համակարգեր, ներառյալ՝
    • Հաստատուն և փոփոխական հոսանքի պաշտպանություն,
    • Իմպուլսային գերլարումներից պաշտպանություն,
    • Հողանցում:

Համաշխարհային Լավագույն Մատակարարների Ընտրություն

Canadian Solar բրենդը, որը ճանաչվել է Forbes ամսագրի կողմից որպես լավագույն արևային վահանակ արտադրող, պաշտոնապես ներկրվում է Հայաստան Էկո Ստեպ Արմենիայի կողմից: Այս բրենդը արդեն մի քանի տարի գտնվում է աշխարհի ԹՈՓ 5 լավագույն մատակարարների շարքում՝ զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրոպան, այժմ ունի մեծ կենտրոնացում նաև Հայաստանում:

Huawei բրենդի արևային կերպափոխիչները ապահովում են՝

  • Հոսանքի նվազագույն կորուստներ, 
  • Բարձր արտադրողականություն,
  • Անվտանգության բարձր մակարդակ:

Ձեր քայլը դեպի էներգախնայողություն

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Advanced Para-ին՝ այս կարևոր քայլի համար: Եթե դուք նույնպես ցանկանում եք ներդնել արևային էներգիայի համակարգեր ձեր բիզնեսի համար, Էկո Ստեպ Արմենիան պատրաստ է առաջարկել լավագույն լուծումները:

Միասին դեպի կանաչ և կայուն ապագա։

 

Այլ նախագծեր

Հետադարձ զանգի պատվեր