Երևան
|
319 կՎտ
Անի Պլաստ․ Արևային էներգիայով դեպի կայուն ապագա
Անի Պլաստ ընկերությունը, լինելով պլաստիկե իրերի խոշոր արտադրող, շարունակում է ներդրումներ կատարել կայուն զարգացման մեջ։
Էկո Ստեպ Արմենիա ընկերությունն իրականացրել է 319 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի տեղադրում, որն ապահովում է տարեկան ավելի քան 442,000 կՎտժ էլեկտրաէներգիա։
Խնայողություն և արդյունավետություն
Արևային կայանի արտադրողականությունը թույլ կտա տարեկան խնայել մոտ 20 մլն դրամ, որն ուղղվելու է բիզնեսի հետագա զարգացմանը։
Անվտանգություն և հուսալիություն
Կայանի անխափան աշխատանքի ապահովման համար տեղադրվել է ամբողջական պաշտպանական համակարգ, իրականացվել են հողանցման աշխատանքներ։
Օգտագործված տեխնոլոգիաներ
- Ameri Solar բրենդի արևային վահանակներ
- Huawei բրենդի կերպափոխիչներ
Ֆինանսավորումը
Ծրագիրը կյանքի է կոչվել Ինեկոբանկի ֆինանսավորմամբ՝ ապահովելով էներգետիկ անկախություն և ծախսերի օպտիմալացում։
Արևային էներգիան բիզնեսի կայուն զարգացման կարևոր գործոն է՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր և խնայող լուծումներ։