Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
solar panels in Armenia. arevayin hamakarger

Հերթական էկո քայլը՝ Դեկորա Գրուպի կողմից։ Դոմուս խանութների պահեստում տեղադրվեց արևային համակարգ

11 Jan 2022

Մեր կանաչ ընտանիքին միացավ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Դեկորա Գրուպ ՍՊԸ-ն։

 

Գրուպին պատկանող Դոմուս խանութների ցանցի հիմնական պահեստում տեղադրեցինք 222,75 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան կարտադրի 350 000 կՎտ էլեկտրոէներգիա՝ խոստանալով ավելի քան 15 600 000 դրամի խնայողություն։

 

Տեղադրել ենք Ամերի Սոլար բրենդի Ամերիկյան պանելներ՝ թվով 495 հատ՝ 450 Վտ հզորությամբ։ Սոլար մոդուլները մոնոկրիստալային են, half-cut, PERC տեխնոլոգիայով։

Կայանի իդեալական աշխատանքը ապահովելու համար տեղադրել ենք 2 հատ GoodWe բրենդի արևային ինվերտոր՝ 100 կՎտ ելքային հզորությամբ։

Ունենալով մեծ հզորություն՝ ինվերտորը շատ ավելի մատչելի է և գործարարի համար ձեռնտու, քան մի քանի, ավելի փոքր հզորությամբ ինվերտորները։Մեկ ինվերտորն ունի 12 մուտք (MPPT), որը թույլ է տալիս վերահսկել վահանակների առանձին խմբերը առանձին-առանձին։

Արևային կայանը շահագործման է հանձնվել 2021 թ․-ի Դեկտեմբեր ամսին։ Ֆինանսավորումը՝ Ինեկո Բանկի կողմից՝ վերականգնվող էներգետիկայի համար նախատեսված, արտոնյալ պայմաններով վարկատեսակով։

 

Շնորհակալ ենք վստահության համար։

 

 

Հիբրիդային արևային համակարգ Երևանում։ Կայանը կաշխատի նաև ցանցի հոսանքազրկման ժամանակ

Ատամ էսթետիկ ստոմատոլոգիական կենտրոնը արեց իր էկո քայլը։ Տեղադրեցինք էներգախնայող համակարգ՝ 17 կՎտ հզորությամբ