Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
Արևային Էներգիա, արևային ջրատաքացուցիչ, arevayin vahanakner, jrataqacucich

Արևային համակարգերից ստացված խնայողությունը կուղորդվի ընտանեկան բիզնեսի զարգացմանը։

11 Aug 2020

Մեր հերթական կոկիկ կայանն ու ջրատաքացուցիչը տեղադրված է Գառնիում՝ Հայաստանի ամենազով, բայց արևոտ գյուղերից մեկում ․․․

 

Գյուղն էլ ավելի կոլորիտային է դառնում, երբ տներն հագենում են նորագույն տեխնոլոգիաներով, ընտանիքն ունենում է խնայողություն, իսկ բնությունն ավելի է թարմանում․ չէ՞ որ տեղադրված յուրաքանչյուր արևային համակարգ նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները դեպի արտաքին միջավայր։

 

Գառնիկի ընտանիքը՝ շնորհիվ 2,5 կՎտ հզորությամբ արևային կայանի և 360լ արևային ջրատաքացուցիչի՝ կունենա տարեկան նվազագույնը 300 000 դրամի խնայողություն, որն արդեն որոշել են՝ ներդնելու են գյուղատնտեսության զարգացման մեջ։

 

Արևային համակարգերի ֆինանսավորումը կատարվել է Արեգակ վարկային կազմակերպության կողմից՝ մինչև 96 ամիս մարման ժամկետով։ 

 

Շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին՝ իրենց էկո քայլն անելու համար․․․