Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
Արևային էներգիա, արևային մարտկոցներ, պանելներ, Էկո Ստեպ, солнечная беседка

Արևային ջրատաքացուցիչներ Հայաստանի մարզերում։ Այն կզրոյացնի ընտանիքների տաք ջրի սպառման կոմունալ ծախսերը

10 Jul 2020

Լինելով մասնագիտացված արևային համակարգեր տեղադրող ընկերություն՝  Էկո Ստեպը երաշխավորում է տաք ջրի սպառման ծախսերի զրոյացումը՝ արևային ջրատաքացուցիչի տեղադրումից հետո։

 

Մենք առաջարկում ենք արևային ջրատաքացման ոչ ճնշումային համակարգեր 180 - 400լ տարողությամբ, որոնք նախատեսված են 2-10 հոգանոց ընտանիքների համար։ 

 

Էկո Ստեպ ընկերությունը առաջարկում է արևային ջրատաքացուցիչներ ինչպես ներկված բաքով, այնպես էլ ամբողջությամբ չծանգոտվող, սննդային մետաղից՝ ներսից և դրսից։

Համակարգի առավելություններից մեկն էլ այն է, որ բաքի ներսում տեղադրվում է մագնեզիում, որը ժամանակի ընթացքում իր վրա է կլանում ջրում առկա աղերը՝ պաշտպանելով բաքի ներսի կոմպոնենտները՝ սենսորները, էլեկտրական տենը աղակալումից․․․

Իզալացումն արվում է եռաշերտ կարգով՝ կաուչուկ պարունակող նյութով, որի միջից անցնում են սմարթ, տաքացնող լարեր՝ բացառելով խողովակների՝ ձմռանը սառչելու ռիսկերը։ Իզալացումը փակվում է պլաստիկ խողովակով՝ արևի ճառագայթներից կամ թռչունների կտցահարումներից պաշտպանելու համար։

 

Արևային ջրատաքացուցիչի առկայությունը տանիքին դարձել է պարտադիր պայման Հայաստանում ․․․ 10 տարի առաջ կպատկերացնեի՞ք Ձեր տունը առանց արդուկ կամ սառնարան․․․ Հիմա չեք պատկերացնի նաև առանց արևային ջրատաքացուցիչի․․․