Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
արևային-պանելներ-լավագույն-որակ

Էներգախնայողություն Ֆիշկո ՍՊԸ-ում։ Հերթական 350 կՎտ հզորությամբ ֆոտովոլտաիկ համակարգը տեղադրվեց Լուսագյուղում։

26 Aug 2022

Թվով 752  Ameri Solar բրենդի արևային վահանակ և թվով 4 արևային Huawei բրենդի ինվերտոր տեղադրվեց այս անգամ Ֆիշկո ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծական տնտեսության համար։

Ֆիշկո ընկերությունը ռուսական հանրահայտ Ռուսկոյե Մորյե ընկերության՝ որպես հումք ձկների մատակարարն է։ Ունենալով հոսանքի ամսական ավելի քան  2 մլն դրամի ծախս՝ ընկերությունը որոշեց ներդնել արևային էներգետիկայում և զրոյացնել էլեկտրոէներգիայի ցերեկային ծախսերը։

Տեղադրված 346 կՎտ հզորությամբ արևային կայանը, տեղադրված Լուսագյուղ համայնքում, կարտադրի տարեկան ավելի քան 519 000 կՎտ էլեկտրոէներգիա։ Տեղադրված Huawei արևային կերպափոխիչները, ամբողջական պաշտպանական համակարգերով հագեցած, կապահովեն արևային կայանի անվտանգությունը, երկարակեցությունը և անխափան աշխատանքը։

 

Հիշեցնենք, որ արևային կայանի արտադրողականությունը տարբեր է տարբեր մարզերի, քաղաքների համար, քանի որ տարբերվում է նաև տեղանքի արևային ներուժը, ռադիացիան, բարձրությունը և այլն։

Շնորհակալ ենք մեր հաճախորդներին՝ բիզնեսում ճիշտ ներդրում կատարելու համար։

      

319 կՎտ դրվածքային հզորություն՝ Դիօքսիդ ՍՊԸ-ում։ Հերթական արևային տեղադրումն իրականացվեց Երևան քաղաքում

Մայնինգ ֆերմա և էներգախնայողություն։ 200 կՎտ հզորությամբ արևային կայանը զգալիորեն կկրճատի մայնինգ ֆերմայի հոսանքի ծախսերը։