Հերթական արևային կոմերցիոն կայանը տեղադրել ենք Տավուշի մարզում՝ Իջևանի սուպերմարկետում՝ կոտրելով կարծրատիպը այն մասին, թե Տավուշում «իմաստ չունի» արևային ֆոտովոլտաիկ կայան տեղադրել։
Կայանը բաղկացած է 111 արևային մոնոկրիստալային տիպի վահանակներից՝ half-cut տեխնոլոգիայով, 450 Վտ հզորությամբ։ Ինչպես երևում է նկարում՝ տեղադրել ենք Goodwe բրենդի 50 կՎտ հզորությամբ ինվերտոր և առավելագույն պաշտպանիչ համակարգեր՝ իմպուլսային գերլարումներից պաշտպանություն, հողանցում, հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանություն։ Կայանի տեղադրումը ֆինանսավորել է Ակբա Լիզինգ վարկային կազմակերպությունը։
Արևային համակարգը կարտադրի մոտ 70 000 կՎտ*ժ էլեկտրոէներգիա տարվա կտրվածքով, որը հավասարազոր է 3 150 000 դրամի խնայողության։ Քիչ չէ, չէ՞։ Իհարկե քիչ չէ։ Կարելի է ասել, որ բիզնեսը զրոյացնում է ամբողջ ցերեկային ծախսը հոսանքի։
Մենք ուրախ ենք, որ օգնում ենք բիզնեսին առաջխաղացում ապրել իսկ երկրագնդին՝ մաքրվել ջերմոցային գազերի արտանետումներից։