Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
արևային-վահանակներ-Երևանում

319 կՎտ դրվածքային հզորություն՝ Դիօքսիդ ՍՊԸ-ում։ Հերթական արևային տեղադրումն իրականացվեց Երևան քաղաքում

02 Sep 2022

Էներգախնայողության անցավ նաև Դիօքսիդ ընկերությունը՝ տեղադրելով 319 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ ընկերության հոսանքի ծախսերը զրոյացնելու նպատակով։

Արևային համակարգի լավագույն արտադրողականությունը ապահովելու նպատակով տեղադրվել են գին-որակ լավագույն հարաբերակցությամբ արևային պրոդուկտներ՝

Արևային համակարգը՝ 319 կՎտ դրվածքային հզորությամբ՝ բաղկացած է 465 Վտ հզորությամբ 686 վահանակներից և թվով 4 աշխարհահռչակ Հուավեյ բրենդի ինվերտորներից։ Տարեկան արտադրողականությունը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում՝ 445 000 կՎտ։ Տարեկան խնայողությունը բիզնեսի համար՝  ավելի քան 22 մլն դրամ։

Հիշեցնենք՝ արևային կայանի արտադրողականությունը տարբերվում է տարբեր նախագծերի համար՝ հիմնվելով տեղանքի աշխարհագրական դիրքի և արևային ներուժի վրա։ Ինչպես նաև, կախված վահանակների տեղադրման անկյունից՝ վահանակների արտադրողականությունը տարբեր է տարվա տարբեր եղանակների ընթացքում։ 

   

 

200 կՎտ հզորությամբ արևային կայան՝ Կանադիան Սոլար 650 Վտ վահանակներով

Էներգախնայողություն Ֆիշկո ՍՊԸ-ում։ Հերթական 350 կՎտ հզորությամբ ֆոտովոլտաիկ համակարգը տեղադրվեց Լուսագյուղում։