գ․ Գլաձոր
|
200 կվտ
200 ԿՎտ Հզորությամբ Արևային Կայան՝ Արփի Գազ ՍՊԸ-ի պատվերով
Արևային հերթական նախագիծն իրականացվեց Գլաձոր համայնքում՝ Վայոց Ձորի Մարզում։
Էկո Ստեպ կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերության կողմից տեղադրվեց 200 կվտ պիկային հզորությամբ արևային ՖՎ համակարգ՝ Կանադիան Սոլար մոնոկրիստալային 650 Վտ հզորությամբ արևային մոդուլներով։ Կայանը հագեցած է լավագույն արևային տեխնոլոգիաներով, որոնցից մեկը Siemens հանրահայտ բրենդին պատկանող Kaco ինվերտորն է՝ հակակայծակային առանձին շիթով և պաշտպանիչ բոլոր համակարգերով։
Արևային կայանը բիզնեսին ապահովում է տարեկան ավելի քան 15 000 000 դրամի խնայողությամբ, որը տարեկան 300 000 կՎտժ և ավել արտադրված հոսանքի արդյունք է։
Արևային կայանը կարելի է օգտագործել որպես ծածկ՝ պահեստային իրեր պահպանելու համար։
Նախագծի հիմնական բնութագրերը
-
Canadian Solar 660 Վտ հզորությամբ, լավագույն արևային մոդուլներ
-
Siemens բրենդին պատկանող Kaco կերպափոխիչներ
-
Ավելի քան 300 000 կՎտժ էլեկտրոէներգիայի արտադրություն
-
Ավելի քան 16 000 000 դրամի տարեկան խնայողություն