Կոտայք
|
148.96 կՎտ
Դառգետի արևային կայանները՝ հեղափոխելով վերականգնվող էներգետիան
Ընկերության օգուտները նախագծից
«Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ին պատկանող «Դառգետ» գարեջրի գործարանում տեղադրվեց 148.96 կՎտ հզորությամբ արևային կայան։ Բիզնեսի համար կայանը կարտադրի տարեկան 190 000 կՎտ էլեկտրոէներգիա, որը համարժեք է 10 000 000 դրամ տարեկան խնայողության։
Նախագծի իրականացման ընթացքում հատուկ գործարանի համար արտադրվել են անհատական այլումինե կոնստրուկցիաներ։ Դրանք նախատեսված են «Սենդվիչ» պանելի վրա աշխատանքների իրականացման համար։
Ապրանքանիշներ, որոնք ներառվել են նախագծում
Գործընկերոջ համար տեղադրվել են Canadian Solar ապրանքանիշի վահանակներ, Huawei արևային կերպափոխիչներ և իհարկե բոլոր պաշտպանիչ ավտոմատիկ համակարգերը։
Ի՞նչ սարքավորումներ են տեղադրվել
• 224 հատ Կանադիան սոլար 665Վտ հզորությամբ մոդուլներ
• 3 հատ Հուավեյ 60 կՎտ հզորությամբ ինվերտորներ
• Իմպուլսային գերլարումներից պաշտպանության համակարգեր
• Հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանիչ համակարգեր
Ինչո՞վ է զբաղվում «Բիթեր Ռիվեր» ընկերությունը
«Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին և «Դարգետ» ապրանքանիշի ներքո զբաղվում է «Կրաֆտ» գարեջրի արտադրությամբ։ Ընկերությունը առաջինն է, ով Հայաստանում սկսել է արտադրել «craft» գարեջուր։ Գործարանը արտադրում է ավելի քան 20 տեսակի «craft» գարեջուր, որոնք պատրաստված են լավագույն ավանդույթներով և տեխնոլոգիաներով:
Ժամանակն է խնայելու
Ավելի քան 10 000 000 դրամ խնայողություն տարեկան՝ բիզնեսի համար։ Այս արդյունքին ընկերությունը հասավ արևային կայանների տեղադրման օգնությամբ։ Իսկ Դուք չե՞ք ցանկանում։
Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով, գին–որակ տեսանկյունից արևային ՖՎ համակարգի լավագույն տարբերակը։