ք․ Երևան
|
319 կՎտ
319 ԿՎտ ԱՖԷԿ՝ Դիօքսիդ ՍՊԸ-ի պատվերով
Էներգախնայողության անցավ նաև Դիօքսիդ ընկերությունը՝ տեղադրելով 319 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ ընկերության հոսանքի ծախսերը զրոյացնելու նպատակով։
Արևային համակարգի լավագույն արտադրողականությունը ապահովելու նպատակով տեղադրվել են գին-որակ լավագույն հարաբերակցությամբ արևային պրոդուկտներ՝
- Ամերիկյան Ամերի Սոլար բրենդի արևային վահնակներ
- Հուավեյ բրենդի արևային կերպափոխիչ
- Անոդացված ալյումինե մոնտաժային համակարգեր
- Ավտոմատիկ պաշտպանիչ համակարգեր
Արևային համակարգը՝ 319 կՎտ դրվածքային հզորությամբ՝ բաղկացած է 465 Վտ հզորությամբ 686 վահանակներից և թվով 4 աշխարհահռչակ Հուավեյ բրենդի ինվերտորներից։ Տարեկան արտադրողականությունը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում՝ 445 000 կՎտ։ Տարեկան խնայողությունը բիզնեսի համար՝ ավելի քան 22 մլն դրամ։
Հիշեցնենք՝ արևային կայանի արտադրողականությունը տարբերվում է տարբեր նախագծերի համար՝ հիմնվելով տեղանքի աշխարհագրական դիրքի և արևային ներուժի վրա։ Ինչպես նաև, կախված վահանակների տեղադրման անկյունից՝ վահանակների արտադրողականությունը տարբեր է տարվա տարբեր եղանակների ընթացքում։
Նախագծի հիմնական բնութագրերը
-
Ամերի Սոլար 465 Վտ հզորությամբ 686 վահանակներ
-
Huawei արևային կերպափոխիչներ
-
445 000 կՎտժ տարեկան արտադրողականություն
-
Ավելի քան 22 000 000 դրամի խնայողություն