+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Երևան

|

2,5 Մվտ

Դուստր Մարիաննա․ Ամենամեծ տանիքային արևային կայան

ՀՀ–ում կառուցվեց խոշորագույն տանիքային արևային կայանը

Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հերթական կարևոր քայլն իրականացվեց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տանիքին, որտեղ Էկո Ստեպ ընկերությունը տեղադրեց Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը։ Այս նախագիծը կարևոր ձեռքբերում է ինչպես ընկերության, այնպես էլ արևային էներգիայի ոլորտի համար՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի ներուժը Հայաստանում։

Էկո Ստեպ – Նորարար լուծումներ արևային էներգիայի ոլորտում

Էկո Ստեպը հայաստանյան շուկայի առաջատար ընկերություններից է, որը մասնագիտացած է արևային էներգիայի նախագծերում՝ առաջարկելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերական և կոմերցիոն օբյեկտների համար։

Արևային կայանի տեխնիկական առանձնահատկությունները

Նախագծի շրջանակում տեղադրվել է Amerisolar բրենդին պատկանող 3800 հատ արևային վահանակ, որոնցից յուրաքանչյուրն ունի 670 Վտ հզորություն և հիմնված է TOPCON տեխնոլոգիայի վրա։

Արևային կերպափոխիչները (ինվերտորները) ընտրվել են Sofar Solar ընկերությունից ՝ ապահովելով կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգ աշխատանքը։ Տեղադրվել են 25 հատ SOFAR 100000TL մոդելի 100 կՎտ հզորությամբ կերպափոխիչներ։

Նորարար մոտեցում կառուցման գործընթացում

Կայանի տեղադրման ընթացքում օգտագործվել են հատուկ ալյումինե դետալներ, որոնք նախկինում Հայաստանում կիրառված չէին։ Դրանք ապահովում են կայունություն, ամրություն և առավելագույն արդյունավետություն։

Ֆինանսավորում և խնայողություններ

Ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է Ինեկոբանկի կողմից՝ հատուկ, արտոնյալ պայմաններով, ինչը հնարավորություն է տվել «Դուստր Մարիաննա» ընկերությանը ներդնել արևային էներգիայի համակարգը առանց զգալի ֆինանսական բեռի։ Արևային կայանի արտադրողականությունը տարեկան կազմում է ավելի քան 3 Գեգավատ, ինչը համարժեք է ավելի քան 170 մլն դրամի խնայողության՝ ընկերության տարեկան կոմունալ ծախսերից։

Իրավական կարգավորումներ և լիցենզիաներ

Որպես 150 կՎտ պիկային հզորությունը գերազանցող նախագիծ իրականացնող ընկերություն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ն, Էկո Ստեպի միջնորդությամբ և ռեսուրսներով ստացել է համապատասխան բոլոր լիցենզիաները՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ստացվել են նաև ՀԷՑ ՓԲԸ–ի կողմից տրվող անհրաժեշտ թույլտվությունները։

Այս խոշորագույն տանիքային արևային կայանի ներդրումը ոչ միայն կարևոր քայլ է «Դուստր Մարիաննա» ընկերության համար, այլև վառ օրինակ է, թե ինչպես բիզնեսներն ու ֆինանսական կառույցները կարող են համագործակցել՝ Հայաստանում վերականգնվող էներգիայի խթանման համար։

Այլ նախագծեր

Հետադարձ զանգի պատվեր