+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

zebra 161.7 kw

Երևան

|

161,7 կՎտ

Կանաչ էներգիայի համագործակցություն. Կրճատել էներգիայի ծախսերը՝ արևային վահանակներով

Ընկերության օգուտները նախագծից

«ԷԳԱ» ՍՊԸ-ի հետ մեկնարկեցինք մի նախագիծ, որի շրջանակում որոշում կայացվեց «Զեբրա» ապրանքանիշին պատկանող գովազդային վահանակների էլեկտրաէներգիան ապահովել արևային վահանակների միջոցով։

Նախագծի շրջանակներում տեղադրվեց 161,7 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան ընկերության համար կարտադրի 242 000 կՎտ էլեկտրոէներգիա՝ ապահովելով տարեկան 12 500 000 դրամ  խնայողություն։

 

Ապրանքանիշներ, որոնք ներառվել են նախագծում

Գործընկերոջ համար տեղադրվել են Canadian Solar ապրանքանիշի վահանակներ, Huawei արևային կերպափոխիչներ և իհարկե բոլոր պաշտպանիչ ավտոմատիկ համակարգերը։

 

Ի՞նչ սարքավորումներ են տեղադրվել

  • 294 հատ Canadian Solar 665Վտ հզորությամբ մոդուլներ
  • 2 հատ 60 կՎտ և 1 հատ 30 կՎտ հզորությամբ Huawei ինվերտորներ
  • Իմպուլսային գերլարումներից պաշտպանության համակարգեր
  • Հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանիչ համակարգեր

 

Ֆինանսավորում

Ընկերությունը ամբողջական ֆինանսավորումը ստացել է Ինեկոբանկի կողմից՝ հատուկ, արտոնյալ պայմաններով։ Նշենք որ հոսանքի համար ընկերությունը նախկինում ավելի շատ էր վճարում, քան հիմա՝ բանկին։

 

Ինչո՞վ է զբաղվում «ԷԳԱ» ընկերությունը

«ԷԳԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1988 թվականին։ Ընկերության «Զեբրա» ապրանքանշանը Հայաստանում գործող ամենաառաջատար արտաքին գովազդային գործակալություններից է։

 

Ժամանակն է խնայելու

Գովազդային գործակալությունը արևային վահանակների միջոցով խնայում է ավելի քան 12 500 000 դրամ։ Այս արդյունքին ընկերությունը հասավ արևային կայանների տեղադրման օգնությամբ։ Իսկ Դուք չե՞ք ցանկանում։

Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով, գին–որակ տեսանկյունից արևային ՖՎ համակարգի լավագույն տարբերակը։

Այլ նախագծեր

Հետադարձ զանգի պատվեր