Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
Արևային էներգիա, արևային մարտկոցներ, պանելներ, Էկո Ստեպ, солнечная беседка

Էկո տները շատանում են Հայաստանով մեկ։ Հերթական արևային կայանը՝ Տավուշի մարզ, Վերին Կարմիրաղբյուր գյուղում

13 Jul 2020

Հերթական 5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային համակարգը տեղադրվեց Վերին Կարմիրաղբյուրում։ 

Արևային կայանի ֆինանսավորումը կատարվել է Ակբա Բանկի կողմից՝ շահավետ վարկային պայմաններով։ Բանկի էներգախնայող վարկատեսակը տրամադրվում է առանց կանխավճարի, մինչև 96 ամիս մարման ժամկետով և տարեկան 9,8% տոկոսադրույքով։ Փաստացի՝ հաճախորդը 96 ամիս կվճարի այնքան, որքան վճարում էր տան հոսանքի վարձը, իսկ կայանը կաշխատի ավելի քան 30 տարի․․․ Հետևաբար ավելի քան 20 տարի անվճար հոսանք ենք խոստանում տրամադրել մեր հաճախորդներին՝ մեր էներգախնայող համակարգի շներհիվ։

 

Ունենալով համեմատաբար ավելի քիչ արևային ներուժ՝ Տավուշի մարզը, ամեն դեպքում, չի զիջում էկո տների քանակով ․․․

 

Համակարգը հագեցած է պրեմիում դասի արևային կոմպոնենտներով՝

- Գերմանական, մոնոկրիստալային արևային վահանակներ

- GoodWe բրենդի ինվերտոր, բարձր ՕԳԳ, առավելագույն պաշտպանություն

- Պաշտպանական համակարգեր՝ հողանցման համակարգ, իմպուլսային գերլարումներից պաշտպանություն, հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանություն

 

Մենք երաշխավորում ենք մեր համակարգի որակը և շնորհակալ ենք հենց մեզ վստահելու համար․․․