Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
Արևային-էներգիա

Էներգախնայողության իր քայլը արեց սահմանամերձ Փշատավան գյուղի տնտեսություններից մեկը

08 Nov 2020

Փշատավանը Թուրքիային սահմանամերձ գյուղերից մեկն է, ամենականաչ, ջերմոցային տնտեսություններով հարուստ գյուղերից մեկը․․․ 

Հենց այս տնտեսություններից մեկն էլ արեց իր էներգախնայող քայլը՝ իր ներդրումն ունենալով երկրի էներգետիկ անկախության հարցում։

 

Տեղադրված 40 կՎտ դրվածքային հզորությունը կծառայի գյուղմթերքի սառնարան - պահեստի հոսանքի ծախսի նվազեցման նպատակով։ Արևային կայանը կարտադրի տարեկան 62 000 կՎտ/ժ էներգիա, որն էլ համարժեք է տարեկան ավելի քան 2 750 000 դրամի խնայողության։ 

 

Ավելի քան 2մլն դրամի խնայողությունը բավարար գումար կարող է հանդիսանալ գյուղատնտեսությամբ զբաղվող անձի համար՝ զարգացնելու սեփական բիզնեսը, ներդնելու այլ ոլորտներում կամ ուղղակի ծախսելու ընտանիքի հանգստի համար․․․

 

Կայանի անխափան ու բարձր էֆեկտիվությամբ աշխատանքն ապահովելու նպատակով օգտագործվել են ամերիկյան AmeriSolar բրենդի, 20 տարի երաշխիքային սպասարկմամբ, մոնոկրիստալային տիպի, hal-cut տեխնոլոգիայով արևային վահանակներ և GoodWe բրենդի, բարձր ՕԳԳ ապահովող արևային ինվերտոր։ Կատարվել  է հողանցում, տեղադրվել են պաշտպանական առավելագույն համակարգեր։

 

Շնորհակալ ենք վստահության համար․․․

Արևային կայանը՝ որպես ջերմոցային տնտեսության զարգացման գրավական

Ընդամենը 21 արևային վահանակ և ավելի քան 580 000 դրամի տարեկան խնայողություն