+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Երևան

|

165 կՎտ

Gold’s Gym - սեփական էլեկտրաէներգիա արևից

Gold’s Gym — սեփական էլեկտրաէներգիա արևից

Երևանի Gold’s Gym մարզասրահը (Կոմիտասի մասնաճյուղ) Էկո Ստեպի հետ համագործակցության արդյունքում անցել է արևային էներգիայի՝ զգալիորեն նվազեցնելով իր էլեկտրաէներգիայի ծախսերը և ապահովելով երկարաժամկետ, կայուն էներգամատակարարում։

Իրականացված լուծումը թույլ է տալիս մարզասրահին առաջիկա տասնամյակների ընթացքում աշխատել ավելի արդյունավետ, էներգախնայող և էկոլոգիապես պատասխանատու ձևով՝ վստահելով Էկո Ստեպի կողմից առաջարկվող բարձրորակ և հուսալի տեխնոլոգիաներին։

Արևային կայանի տեխնիկական լուծումները՝

  • AmeriSolar արևային վահանակներ՝ 430 Վտ հզորությամբ (396 հատ)
  • Huawei SUN2000-50KTL-M3 ինվերտորներ (3 հատ)
  • Ամբողջական պաշտպանական համակարգ՝ կայանի անխափան և երկարատև աշխատանքի համար

Կայանի հիմնական ցուցանիշները՝

  • Ընդհանուր հզորություն՝ 165 կՎտ
  • Տարեկան արտադրողականություն՝ մոտ 197 000 կՎտ⋅ժ
  • Տարեկան խնայողություն՝ շուրջ 10 000 000 ՀՀ դրամ
  • Ներդրման հետգնում՝ մոտ 4.5 տարի

Էկո Ստեպի կողմից իրականացված այս նախագիծը ևս մեկ ապացույց է, որ արևային էներգիան ոչ միայն արդյունավետ և անվտանգ լուծում է, այլ նաև խելացի ներդրում բիզնեսի երկարաժամկետ զարգացման և կայուն ապագայի համար։

Ցանկանու՞մ եք նվազեցնել Ձեր բիզնեսի էներգածախսերը
Eco Step Էկո Ստեպի հետ և ստացեք անհատական արևային լուծում՝ Ձեր կարիքներին համապատասխան։ 

Էկո Ստեպի իրականացրած նախագծերը բիզնեսների համար՝ https://ecostep.am/our-projects/?projects=for-business

Հետադարձ զանգի պատվեր