Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
արևային վահանակներ

Արևային կայանը՝ որպես ջերմոցային տնտեսության զարգացման գրավական

02 Dec 2020

Էկո Ստեպ Արմենիա ընկերությանը ամենաշատ տրվող հարվերից են՝ արդյո՞ք կարելի է ջերմոցը ջեռուցել արևային վահանակներով։
Պատասխանը՝ միանշանակ ԱՅՈ՛։

Մեր հերթական արևային նախագիծը հենց դրա օրինակն է։ Տեղադրվել է 25 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Արարատի մարզում, որի տարեկան արտադրողականությունը մարզի պայմաններում  նվազագույնը 38 750 կՎտ է։ 
Տնային տնտեսությունը տարեկան կստանա ավելի քան 1 700 000 դրամի խնայողություն։

Իսկ ինչպե՞ս կաշխատի ջերմոցի արևային ջեռուցումը։ 

25 կՎտ հզորությամբ արևային համակարգը, որը տարեկան արտադրում է 38 750 կՎտ հոսանք՝ կտա ավելցուկներ չջեռուցվող ամիսների ընթացքում, քանի որ այդ ընթացքի տնտեսության ծախսն ընդամենը 15 500 կՎտ է։ Ստացվում է, որ տեղադրելով ավելի հզոր արևային համակարգ՝ հաճախորդը կկուտակի տարեկան 23 250 կՎտ չօգտագործված հոսանք, որն էլ կօգտագործվի տարեվերջին՝ ջեռուցման նպատակով։

Արևային կայանի տեղադրումը ֆինանսավորվել է Հայ Էկոնոմ Բանկի կողմից՝ արտոնյալ պայմաններով, որը խթանում է այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը Հայաստանում։

Ընտանիքը կատարել է ճիշտ ներդրում։ Բիզնեսը կունենա խնայողություն, իսկ գյուղատնտեսությունը կգրանցի զգալի աճ։