ք․ Երևան
|
67 կՎտ
67 կՎտ հզորությամբ ԱՖԷԿ՝ որպես պետական նախագիծ
Համագործակցելով Գրիգորյան Շին ՍՊ Ընկերության հետ՝ Էկո Ստեպ Արմենիան տեղադրեց հերթական 67 կՎտ հզորությամբ արևային կայանը՝ Լուսակնում կառուցվող մանկակրթարանի համար։
Ըստ ստորագրված պայմանագրի՝ Էկո Ստեպ Արմենիան պետք է տեղադրի արևային կայաններ ՀՀ տարբեր մարզերում կառուցվող մանկապարտեզների համար՝ Գրիգորյան Շին ընկերության հետ համատեղ։
Ներկայացված արևային համակարգը Լուսակն համայնքում է կառուցված, որը խոստանում է տարեկան ավելի քան 95 000 կՎտժ հոսանքի արտադրողականություն, որը համապատասխանում է ավելի քան 5 մլն դրամի խնայողության։
Կայանի լավագույն որակը ապահովելու նպատակով տեղադրվել են հետևյալ պրոդուկտները՝
- Ամերի Սոլար արևային վահանակներ 460 Վտ հզորությամբ
- Հուավեյ բրենդի արևային կերպափոխիչ
- Միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան հողանցում՝ չժանգոտվող մետաղով
- Ալյումինե կոնստրուկցիա
- Պաշտպանիչ համակարգեր
Շնորհակալ ենք վստահության համար։
Նախագծի հիմնական բնութագրերը
-
Ամերի Սոլար արևային վահանակներ 460 Վտ հզորությամբ
-
Հուավեյ բրենդի արևային կերպափոխիչ
-
95 000 կՎտժ հոսանքի արտադրողականություն
-
Տարեկան 5 մլն դրամի խնայողություն