+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

master food 30 kw

ք․ Արմավիր

|

90 կՎտ

90 կվտ ՖՎ համակարգ Մաստեր Ֆուդ արտադրամասի համար

Համաձայնեք, որ Արմավիրի մարզը ասոցացվում է չրի հետ, իսկ որտեղ չրանոց՝ էնտեղ հոսանքի բավական մեծ ծախս, որտեղ հոսանքի ծախս՝ էնտեղ արևային կայան։

 

Բիզնեսի զարգացման էներգախնայող ուղին բռնեց Մաստեր Ֆուդ ՍՊԸ-ն՝ տեղադրելով 90 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունից։

Արմավիրի բնակլիմայական պայմաններում՝ արևային ռադիացիայի մակարդակով պայմանավորված՝ արևային կայանը կարտադրի տարեկան ավելի քան 193 000 կՎտ հոսանք, որն էլ, բիզնեսի համար համարժեք է տարեկան 6 975 000 դրամի խնայողության։

 

Արևային կայանի տեղադրման ֆինանսավորումն արեց մեր գործընկեր Ակբա Լիզինգ վարկային կազմակերպությունը։

 

Էկո Ստեպ ընկերությունը կրկին հավատարիմ մնաց որակի քաղաքականության իր սկզբունքներին՝ տեղադրելով բարձրորակ արևային պրոդուկտներ՝ առավելագույն ավտոմատիկ համակարգերով։

Տեղադրվել են

  • Ամերի Սոլար բրենդի վահանակներ
  • Սոֆար Սոլար բրենդի արևային կերպափոխիչ
  • Իմպուլսային գերլարումներից պաշտպանիչ համակարգեր
  • Հողանցում
  • Հաստատուն և փոփոխական հոսանքի պաշտպանիչներ

 

Մենք ավելի քան վստահ ենք մեր արևային համակարգերի որակի և երկարակեցության վրա և շնորհակալ ենք հաճախորդին՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։

Նախագծի հիմնական բնութագրերը

  • Ամերի Սոլար բրենդի ՖՎ վահանակներ

  • Սոֆար Սոլար բրենդի արևային կերպափոխիչ

  • Տարեկան 6 975 000 դրամի խնայողություն

  • 193 000 կՎտ հոսանքի տարեկան արտադրություն

Հետադարձ զանգի պատվեր